National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.8.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
09.08.2006
Կարեւորվեց երեխաների պատվաստման արդյունավետ անցկացումը

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը օգոստոսի 9-ին ընդունեց առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործող տնօրեն Էլիզաբեթ Դանիելյանին:

Քննարկման առանցքում Հայաստանում ԱՀԿ-ի կողմից 2006-2007թթ. առողջապահության ոլորտում իրականացվելիք ծրագրերն էին: Հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը կարեւորեց առողջապահության քաղաքականության մշակման խնդիրները: Քննարկվեցին իմունիզացիայի հիմնահարցերը Հայաստանում:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի  գործող տնօրեն Էլիզաբեթ Դանիելյանը առաջնահերթ համարեց երեխաների պատվաստման արդյունավետ անցկացումը: Պայմանավորվածություն ձեռքբերվեց տեղեկատվության փոխանակման եւ հետագա համագործակցության շուրջ:

Քննարկվեցին  նաեւ  համագործակցության եզրերը առողջապահության ոլորտում` օրենսդրության եւ առողջապահության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
 


09.08.2006
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում վերապատրաստվող ուսուցիչներն Ազգային ժողովում
Օգոստոսի 9-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպեց  «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչների:Կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը նշեց, որ արդեն մի քանի տարի իրենք զբաղվում են հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am