National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.08.2006
Կարեւորվեց երեխաների պատվաստման արդյունավետ անցկացումը

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը օգոստոսի 9-ին ընդունեց առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործող տնօրեն Էլիզաբեթ Դանիելյանին:

Քննարկման առանցքում Հայաստանում ԱՀԿ-ի կողմից 2006-2007թթ. առողջապահության ոլորտում իրականացվելիք ծրագրերն էին: Հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը կարեւորեց առողջապահության քաղաքականության մշակման խնդիրները: Քննարկվեցին իմունիզացիայի հիմնահարցերը Հայաստանում:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի  գործող տնօրեն Էլիզաբեթ Դանիելյանը առաջնահերթ համարեց երեխաների պատվաստման արդյունավետ անցկացումը: Պայմանավորվածություն ձեռքբերվեց տեղեկատվության փոխանակման եւ հետագա համագործակցության շուրջ:

Քննարկվեցին  նաեւ  համագործակցության եզրերը առողջապահության ոլորտում` օրենսդրության եւ առողջապահության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
 


10.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, 214 դահլիճում:Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 10-ին` ժամը 11:00-ին, 214 սրահում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am