National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.08.2006
Ժամկետանց դեղերի ոչնչացումը լուրջ խնդիր է Հայաստանի համար

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը օգոստոսի 8-ին ընդունեց «Բժիշկներ առանց սահմանների» բելգիական կազմակերպության տնօրեն Քրիստ Թերլինգին: Քննարկման առանցքում ժամկետանց դեղերի ոչնչացման խնդիրն էր: Հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում կան մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր, որ կուտակվել են հատկապես երկրաշարժից հետո եւ այս պահին արդեն ժամկետանց դեղերը մեր հանրապետության համար դարձել են լուրջ խնդիր: Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանում շրջանառության մեջ է «Դեղերի մասին» օրենքի նախագիծը, որում հատուկ անդրադարձ կա նաեւ ժամկետանց դեղերին, դրանց ոչնչացման ձեւերին:

«Բժիշկներ առանց սահմանների» բելգիական կազմակերպության տնօրեն Քրիստ Թերլինգը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության մասնակի աջակցությամբ Բոսնիայում կառուցվել է հատուկ վայր, որտեղ առանց որեւէ հետեւանքի այրվում են ժամկետանց դեղերը: Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանն առաջարկեց համատեղ քննարկումներից հետոնախագիծ մշակել եւ «Բժիշկներ առանց սահմանների» բելգիական կազմակերպության մասնակի  աջակցությամբ նաեւ Հայաստանում ժամկետանց դեղերի ոչնչացման համար նախատեսված հատուկ վայր ստեղծել: Քրիստ Թերլինգնը պատրաստակամություն հայտնեց հիմնավորված եւ իրական առաջարկի դեպքում աջակցել այդ նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am