National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.11.2023
ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

Երեւանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Շվեդիայի պատգամավորները նոյեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

«Մենք կարեւորում ենք Հայոց ցեղասպանության դատապարտումը: Ունենք նաեւ մեր հստակ դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվել է Ադրբեջանի կողմից: Մենք հայ ժողովրդի կողքին ենք»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ Ֆրանսիայի պատվիրակության անդամ Պասկալ Լըկանը:

ԵԱՀԿ ԽՎ Կիպրոսի պատվիրակության ղեկավար Իռեն Խարալամբիդեսը նշել է, որ Կիպրոսն առաջին երկրներից է, որ դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նա հավելել է, որ այն ամենը, ինչ կատարվել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, նույնպես պետք է խստորեն դատապարտվի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am