National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.11.2023
Հույս ունենք Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան եւ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու մեր բաժին պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
1 / 1

Նոյեմբերի 18-ին Երեւանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, նշել է, որ այն տեղի է ունենում բարդ ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարահային կարգը ճաքեր է տալիս՝ քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի ճգնաժամերից, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո աշխարհը նույնը չի լինելու. սրանում արդեն ոչ ոք չի կասկածում: Բայց թե ինչպիսին է լինելու աշխարհը վաղը, սա արդեն ոչ ոք չգիտի:

«Եվ հատկապես այս պատճառով, չափազանց կարեւոր է, որ այսօրվա լարումների մեղմման, ճգնաժամերի կառավարման, հակասությունների քննարկման ժամանակատար գործընթացում չմոռանանք ապագայի պլանավորումը, որովհետեւ եթե ապագան չպլանավորվի, ճգնաժամերն ու բախումները ծավալվելու արգելք չեն գտնի իրենց ճանապարհին: Երեկ մենք ի վիճակի չեղանք ամբարտակներ կառուցել այսօրվա հեղեղները կանխելու համար, հետեւաբար, որքան էլ դժվար լինի, այսօր պիտի փորձենք կառուցել այդ ամբարտակները՝ վաղվա հնարավոր հեղեղները հանդարտեցնելու նպատակով»,- նշել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, խոսել այդ մասով եղած լավ եւ վատ լուրերի մասին: Լավ լուրերի շարքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն փաստը, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Վարչապետը եվրոպացի պատվիրակներին մանրամասնել է այդ սկզբունքների էությունը:

«Ինչպես Ազգային ժողովի նախագահը նշեց, խաղաղությունը մեր պատկերացմամբ մի վիճակ է, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ ու ավանդույթ կուտակած: Նման բան առնվազն շատ դժվար է ունենալ առանց ճանապարհային, երկաթուղային, օդային ակտիվ կոմունիկացիաներ ունենալու»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանն ու այս համատեքստում մանրամասնել «Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը:

Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վատ լուրերի մասով վարչապետն ընդգծել է այն հանգամանքը, որ մենք դեռեւս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով եւ շատ հաճախ չենք հասկանում իրար: Նրա գնահատմամբ սրա համար, իհարկե, կան նաեւ օբյեկտիվ պատճառներ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի իրականացրած քաղաքականությանը՝ նշելով. «Չափազանց կասկածելի է թվում նաեւ այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ եւ, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արեւմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, եւ խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»:

Վարչապետը վերահաստատել է՝ Հայաստանի Հանրապետությունը նվիրված է խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին ու հավելել, որ մտադիր է մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար: Այնուհետեւ անդրադարձ է եղել Թուրքիայի հետ երկխոսությանը: Այս համատեքստում գործադիրի ղեկավարը նշել է, որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի, խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար:

«Հույս ունենք՝ Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան, եւ Հայաստանի Հանրապետությունը, ես՝ անձամբ, պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը»,- եզրափակել է ելույթը ՀՀ վարչապետը:


23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am