National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.11.2023
ԵԱՀԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր
1 / 2

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 18-ին: Առավոտյան տեղի է ունեցել վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր: Ներկայացվել են ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի, գլխավոր քարտուղարի, գանձապահի, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի ամառային աշխատանքների արդյունքները՝ մինչեւ աշուն ժամանակահատվածի վերաբերյալ. այս մասին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նա տեղեկացրել է, որ ներկայացվել են նաեւ ընտրությունների դիտորդական առաքելությունների դիտարկումների արդյունքները: Հայաստան ժամանած պատվիրակները շնորհակալություն են հայտնել մեր երկրին՝ հյուրընկալելու համար:

Այս նիստում քաղաքական բնույթի հարցեր չեն քննարկվել, օրվա երկրորդ կեսին մեկնարկելու են նստաշրջանի աշխատանքները, որտեղ ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, եւ սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին: Ընդհանուր առմամբ, նստաշրջանի ընթացքում չորս թեմատիկ քննարկում է տեղի ունենալու: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի տեղեկացմամբ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, քանի որ այդպես է սահմանված ԵԱՀԿ ԽՎ կանոնադրությամբ:

Թեեւ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, սակայն, ինչպես հայտնել է Սարգիս Խանդանյանը, պատվիրակություններից շատերն այստեղ են՝ աջակցելու Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի խոսքով աշնանային նստաշրջանն առավելապես քննարկումների հարթակ է: Ինչ վերաբերում է այն պատվիրակություններին, որոնք չեն ժամանել, որպես այդպիսին, պարզաբանումներ չեն ներկայացրել: Երեկ Ռուսաստանի պատվիրակությունը նամակով դիմել է ԽՎ-ի նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունն այս նստաշրջանին չի մասնակցելու:

Սարգիս Խանդանյանը, մասնավորապես, նշել է, որ տեղյակ չէ, թե ինչու է Ռուսաստանի պատվիրակությունը որոշել չմասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին: «Պետք է նշել, որ ՀՀ ԱԺ-ն չէ, որ հրավերներ է ուղարկել: Դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը. բոլոր 56 երկրների եւ 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, նրանք մի քանի անգամ տարբեր ձեւաչափերով հարց են բարձրացրել Հայաստանում իրենց անվտանգության ապահովման վերաբերյալ: ՀՀ ԱԺ-ն արձագանքել է՝ նշելով, որ պատրաստ է ապահովելու պատգամավորների անվտանգությունը»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ երեկ ԵԱՀԿ ԽՎ նախագահը եւ գլխավոր քարտուղարը հանդիպումներ են ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, ինչպես նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կացարաններ եւ ծանոթացել նրանց խնդիրներին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am