National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.11.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ մաքսային հարցերով համագործակցության ընդլայնմանը վերաբերող համաձայնագիրը
1 / 11

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 23-ին, Բրյուսելում: Փաստաթղթով նախատեսվում են մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր:

«Հայաստանի մաքսային ծառայության համար համաձայնագրի կիրառումը կարեւորվում է նաեւ հետբացթողումային հսկողության շրջանակում պարբերաբար իրականացվող հարցումների համատեքստում անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման առումով»,- ընդգծել է զեկուցողը:

Նշվել է, որ փաստաթղթի կիրառմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ կհաստատվի ուղղակի կապ, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Հնդկաստանից Հայաստան ներմուծման եւ մեր երկրից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ եւ օպերատիվ լուծման վրա:

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am