National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.10.2023
Խնդրահարույց դրույթները հստակեցնելու նպատակով օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է
1 / 7

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նրա՝ միաժամանակ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման գործընթացն ավելի արդյունավետ, ճկուն ու նպատակամետ դարձնելու նպատակով օրինագծով նաեւ նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման սահմանափակումների մասով սահմանել որոշակի բացառություններ:

Նշվել է նաեւ, որ առաջարկվում է պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար նշանակել այն անձանց, որոնք պաշտոնի նշանակմանը նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում՝ ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ:

Հանձնաժողովականները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ՝ կապված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման հետ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում համակողմանի ծանոթանալու եւ քննարկելու օրինագծի խնդրահարույց դրույթներին: Հիմնական զեկուցողն ընդունել է առաջարկը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am