National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.09.2023
Մաքսային հսկողության գոտիներում կսահմանվեն վարքագծի պարտադիր կանոններ
1 / 3

Առաջարկվում է հստակեցնել մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` դրանք դարձնելով գործնականում ավելի կիրառելի, առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին: Միեւնույն ժամանակ, սահմանվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների ընդունման Կառավարության լիազորությունը, ինչպես նաեւ վերջիններիս չպահպանելը` որպես մաքսային կանոնների խախտում: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը`  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Մասնավորապես, գործող կարգավորմամբ անձը կարող է վարչական ձերբակալման ենթարկվել 3 օրով. նախագծով առաջարկվում է այդ սահմանաչափը դարձնել 6 ժամ:

Նախագծերի ընդունման արդյունքում Կառավարությունը երկամսյա ժամկետում  պետք է սահմանի  մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները:

Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը բխում է միջազգային փորձից. նման կարգավորումներ գործում են ԵԱՏՄ երկրներում, ինչպես նաեւ Վրաստանում:

Գրեթե ամբողջությամբ ընդունվել են ԱԺ աշխատակազմի համապատասխան վարչությունների առաջարկները:

Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am