National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.09.2023
Գեւորգ Պապոյանն ու Դավիթ Առաքելյանը խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի եւ հանրային եկամուտների գրասենյակների պատվիրակությանը
1 / 22

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը սեպտեմբերի 18-ին խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի եւ հանրային եկամուտների գրասենյակների պատվիրակությանը:

Գեւորգ Պապոյանն ու Դավիթ Առաքելյանը բարձր են գնահատել համագործակցությունն ու գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, որ  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռվում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՀՀ խորհրդարանի կազմը, մարմինները, աշխատանքի հիմնական ուղղություններն ու ոլորտները: Գեւորգ Պապոյանը մանրամասնել է 12 մշտական հանձնաժողովների վերահսկողական ոլորտային գործունեությունը՝ նշելով, որ բյուջետային բնագավառում ամբողջական վերահսկողական գործառույթն իրականացնում է իր գլխավորած հանձնաժողովը:

Շնորհանդեսի ընթացքում հանձնաժողովի նախագահն ԱԺ վերահսկողական գործառույթների համատեքստում բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի գործունեությունը, երկու ինստիտուտների համագործակցված աշխատանքն ու հայտնել, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն օգնում է խորհրդարանականներին գնահատել տարեկան բյուջեի ծախսերի արդյունավետությունը: Բանախոսն անդրադարձել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությանը, Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքին, ինչպես նաեւ ներկայացրել է բյուջեի կազմման գործընթացի առանձնահատկությունները՝ բյուջեի ներկայացման, ընդունման եւ հաստատման փուլերը, բյուջետային կատարողականի քննարկումները: 

Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակության ներկայացուցիչները հարցեր են ուղղել ՀՀ խորհրդարանականներին, որոնք վերաբերել են տարեկան բյուջեի չափին, բյուջետային փաստաթղթի նախնական քննարկումներին, դրա հաստատման կամ մերժման արդյունքում առաջացող հետեւանքներին:

Այցի շրջանակում հյուրերը եղել են նաեւ ԱԺ թանգարանում, նիստերի դահլիճում, ծանոթացել շենքային պայմաններին: Նրանք եղել են նաեւ Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների մոտ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am