National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
28.06.2006
Հանդիպումներ Ստրասբուրգում

Հունիսի 28-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մի քանի հան դիպումներ ունեցավ:

ԵԽ գլխավոր քարտուղա ր Թերի Դեւիսի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Աժ նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը նշեց, որ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեից հետո ավելի քան 60 օրենքներում փոփոխություններ պետք է կատարվեն՝ համապատասխանեցման նպատակով, եւ արդեն իսկ տասը օրենքներում եղել են փոփոխություններ: Աշնանը Ընտրական օրենսգիրքը ընդունվելու համար ակտիվ աշխատանքներ են կատարվելու ամռանը: Պարոն Թորոսյանը կարեւորեց խորհրդարանում ու խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի հետ համերաշխության մթնոլորտի ձեւավորումը՝ 2007 թ. խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:

Պարոն Դեւիսը շնորհավորեց պարոն Թորոսյանին՝  Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորեց առաջիկա մեկ տարվա ընթացքում խորհրդարանի աշխատանքի նշանակությունը՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումների եւ մասնավորապես 2007 թ. խորհրդարանական ընտրությունների տեսակետից:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ագրեսիվ քաղաքականության խնդիրը. Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը ստրասբուրգյան նստաշրջանները  կարեւորեց անդամ երկրների պարտավորություններին առնչվող, ինչպես նաեւ ընդհանուր հարցերի շուրջ համատեղ քննարկումների համար, մինչդեռ ադրբեջանական պատվիրակության անդամները ԵԽԽՎ ամբիոնը օգտագործում են հերյուրանքներ եւ կեղծիքներ տարածելու, Հայաստանին մտացածին մեղադրանքներ ներկայացնելու համար. մասնավորապես, այս անգամ բոլոր հարցերի քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատգամավորները բարձրացնում են Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջաններում կանաչ տարածքների հրդեհմանհարցը: Պարոն Թորոսյանը ներկայացրեց իրականությունը, ընդգծելով, որ մինչ ԼՂՀ ղեկավարությունը երկու շաբաթ առաջ դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի օգնականի ներկայացուցչի գրասենյակ՝ համապատասխան դիտարկում անցկացնելու, իրավիճակը գնահատելու եւ կեղծ մեղադրանքները հերքելու համար, ադրբեջանցիները քաղաքական շոու են անում Ստրասբուրգում: Նման իրավիճակում այլեւս հնարավոր չի դառնում Հայաստանի պատվիրակության անդամներին հետ պահել պատասխան ելույթներից: Հերյուրանքների եւ կեղծ մեղադրանքների տարածումն անհարիր համարելով ԵԽ սկզբունքներին, պարոն Թորոսյանն առաջարկեց քայլեր ձեռնարկել այդ անառողջ իրավիճակը շտկելու ուղղությամբ: Պարոն Դեւիսը համաձայնեց, որ իսկապես դա լուրջ խնդիր է եւ խոստացավ քայլեր ձեռնարկել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայաստանյան մամուլում հրապարակված մի հարցազրույցի, որ անցկացրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թղթակիցը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հունիսի 8-ին: Պարոն Դեւիսը պարզաբանեց, որ լրագրողն իրեն դրդում է դատապարտող հայտարարություններ անելու, մասնավորապես. Հայաստանի նկատմամբ Թուրքիայի տնտեսական շրջափակման վերաբերյալ, ինքը չունի անհրաժեշտ տվյալներ դա անելու համար: Պարոն Դեւիսը նաեւ խնդրեց իրեն տրամադրել հարցազրույցի տեքստը:

ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի, Ադրբեջանի ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի, ԵԽ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի զեկուցող լորդ Ռասել-Ջոնսթոնի հանդիպման ժամանակ քննարկվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության վերաբերյալ 1416 բանաձեւի կիրառման հարցով ժամանակավոր հանձնաժողովի այցի ժամկետները Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: ԵԽԽՎ բյուրոն հաստատել է հանձնաժողովի նոր կառուցվածքը, որը դեռեւս գարնանն առաջարկել էր պարոն Թորոսյանը, եւ այժմ բաղկացած է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներից, պատվիրակության անդամ մեկական ընդդիմադիր պատգամավորներից, երկու երկրների վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներից, ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել- Ջոնսթոնից, անհայտ կորած անձանց վերաբերյալ տարածաշրջանային զեկույցի հեղինակ Լեո Պլատվոյետից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակին Երեւանում անցկացվելու է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, իսկ նոյեմբերի երկրորդ տասնօրյակին Բաքվում՝ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստ, նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ ենթահանձնաժողովի այցը կկազմակերպվի հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:

Ժամանակավոր հանձնաժողովի այցը կունենա ճանաչողական բնույթ եւ հանդիպումները Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում կծառայեն այդ նպատակին: Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել-Ջոնսթոնն առաջարկեց այցի ընթացքում քննարկել նաեւ խորհրդարանների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ սեմինար անցկացնելու գաղափարը:

ԵԽԽՎ-ի Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետի հետ քննարկվեցին նրա վերջերս տարածաշրջան կատարած այցի արդյունքները: ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց, որ պարոն Պլատվոյետը համաձայնել էր այցի ընթացքում հանդիպել է ԼՂՀ հանձնաժողովի եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող համապատասխան հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարներին եւ տարածաշրջան այցի ժամանակ հարազատ է մնացել անհայտ կորածների խնդիրը չքաղաքականացնելու մոտեցմանը եւ պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել զեկույցի բոլոր ջանքերին, որոնք ուղղված են այդ կարեւոր, մարդասիրական խնդրի լուծմանը: Անդրադառնալով պարոն Թորոսյանի՝ Երեւանում արված առաջարկությանը՝ այցելել ԼՂՀ՝ Լեո Պլատվոյետը նշեց, որ իր կարծիքով օգտակար կլինի այցելել Լեռնային Ղարաբաղ եւ Աբխազիա եւնա որոշել է ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ ժողովրդագրության հանձնաժողովի նիստին ներկայացնել իր հաղորդումը այցի արդյունքների վերաբերյալ՝ առաջարկելով, որ հանձնաժողովը համաձայնություն տա ԼՂ եւ Աբխազիա այցելելու գաղափարին (ավելի ուշհանձնաժողովի նիստում այդ առաջարկությունն ընդունվեց):

Պարոն Պլատվոյետը առաջարկեց անհայտ կորած հայերի ցուցակները տրամադրել, որպեսզի փորձ արվի որոնումներ կազմակերպել Ադրբեջանում՝ գտնելով նրանց, ովքեր գուցե դեռ ողջ են:  Անհայտ կորածների որոնման աշխատանքներին աջակցելու նպատակով պարոն Պլատվոյետին առաջարկվեց Կարմիր խաչի հովանու ներքո ստեղծել աշխատանքային խումբ բոլոր կողմերի մասնակցությամբ, պարոն Պլատվոյետը առաջարկը ընդունեց:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Խոսքի ազատությունը եւ կրոնական հավատքի հարգումը հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով ցեղասպանությանը, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, Թուրքիայում հայկական դպրոցների ծրագրերի վրա դրված սահմանափակումներին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի Թուրքիա այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանական դրսեւորումներին՝ անընդունելի համարեց  այդ ամենը Եվրամիության անդամ դառնալու ձգտումներ ունեցող երկրի համար:

Ապօրինի միգրանտների եւ մարդու իրավունքների հարցի քննարկման ժամանակ լիագումար նիստում ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ միգրանտները եւ տեղահանված անձինք հաճախ հայտնվում են խոցելի վիճակում եւ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն՝ ներառյալ քաղաքացիական ու քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավունքները, միաժամանակ ներկայացրեց փախստականների նկատմամբ Հայաստանում եւ Ադրբեջանում իրականացվող քաղաքականությունների մեծ տարբերությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am