National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.09.2023
Հարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն
1 / 3

Ներկայում հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական եւ կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծառայության աշխատանքը բնականոն եւ արդյունավետ կազմակերպելու, թափուր հաստիքները լրացնելու, բանիմաց կադրեր ընդունելու, ծառայողների սոցիալական դրությունը, գիտելիքները բարելավելու համար: Այս մասին ՀՀ ԱԺ սեպտեմբերի 12-ի հերթական նիստում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, առաջարկվել է հարկադիր կատարողների համար սահմանել որոշակի պարտադիր դասընթացներ: Վերապատրաստման նման համակարգը թույլ կտա ոչ միայն ապահովել հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այլեւ արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ նոր որակ ու զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ամբողջ համակարգին: «Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հարկադիր կատարողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտերով նախատեսել, որ հարկադիր կատարողն ազատվում է պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունից, եթե նա վերջին մեկ տարվա ժամանակահատվածում արդեն իսկ կատարողականի գնահատականի արդյունքների հիման վրա վերապատրաստվել է»,- պարզաբանել է Լեւոն Բալյանը:

Նախագծով առաջարկվում է նաեւ 2024 թվականին առանց համաձայնության ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ ստորաբաժանում փոխադրելու դեպքում հարկադիր կատարողին, այնպես, ինչպես առանձնահատկություն ունեցող այլ պետական ծառայողներին, տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար Կառավարության կողմից սահմանվելիք կարգով եւ չափով:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am