National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.09.2023
Հարկային պարտավորության դադարման դեպքերը կհստակեցվեն. ՊԵԿ նախագահի տեղակալ
1 / 2

Նախատեսվում է օրեսնգրքով կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգավորումների հետ, քանի որ այդ օրենքում որոշակի փոփոխություններ են եղել ու դրանցից բխում են նաեւ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, նաեւ հստակեցնել հարկային պարտավորությունների դադարեցման հիմքերը. այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ առաջին ընթերմամբ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:

«Մասնավորապես նախատեսվում է՝  եթե հարկային պարտավորությունը գերազանցում է 2 մլն դրամը եւ, եթե «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպության կամ ԱՁ-ի գործունեությունը դատարանի վճռով կհամարվի լուծարված, ապա հարկային պարտավորությունը եւս կդադարի: Եթե պարտավորությունը 2 մլն դրամից փոքր լինի, ապա այն կդադարի, եթե պարտավորության կատարման վերջնաժամկետից ԱՁ-ի դեպքում անցել է 7 տարի, ֆիզիկական անձանց դեպքում՝ 5 տարի: Այսպիսով, հստակեցվեն հարկային պարտավորության դադարման դեպքերը»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է նույն հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Պատգամավորը հայտնել է, որ օրենքը հիմնականում տեխնիկական բնույթի փոփոխություններ է իրենից ենթադրում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am