National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.09.2023
Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում կներդրվի համալիր ծրագիր
1 / 6

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածները, որոնք վերաբերում են տարեկան ծրագրեր հաստատելուն: Դրա փոխարեն առաջարկվում է լրամշակել 33-րդ հոդվածը՝ զետեղելով համալիր ծրագրի մասին լիազորող նորմ: Դա հնարավորություն կտա երեխայի իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգին վերաբերող երկարաժամկետ թիրախներ սահմանել եւ հստակ վերջնաժամկետներ, ինչպես նաեւ՝ կարճաժամկետ միջոցառումների առաջնահերթություն: Կսահմանվեն նաեւ ցուցանիշներ ֆինանսական ու ֆիսկալ հնարավորությունների աղբյուրների մակարդակում: Համալիր ծրագրերը կունենան մոնիտորինգային ցուցանիշներ: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելու ժամանակ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը կարեւորել է երեխայի իրավունքների ոլորտը համակարգող ընդհանրական ծրագրի մշակման մտահղացումը: Ըստ նրա՝ դա նախապայմաններ կստեղծի երեխայի լիարժեք եւ համակողմանի զարգացմանն ուղղված կարճաժամկետ միջոցառումները փոխարինել առավել ընդգրկուն ու շարունակական եւ երկարաժամկետ միջոցառումների հնարավորության համար:

Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ստացվել:

Նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am