National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.09.2023
Առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար
1 / 1

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը:

«Կառավարությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում ինքնակամ կառույցների կանխարգելման համար եւ այս իրավախախտումները Հայաստանում դեռեւս, ցավոք սրտի, մեծ թիվ են կազմում: Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի ենթարկվելուց հետո էլ շարունակվում է վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը: Նշված իրավիճակը հետեւանք է նաեւ այն բանի, որ քննարկվող իրավախախտման համար սահանված վարչական տույժերն այս պահին անհամարժեք են դրանց հանրային վտանգավորությանը»,- ասել է Արմենուհի Հարությունյանը՝ մանրամասն ներկայացնելով տուգանքի չափերը:

Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել տուգանքների, շինությունների քանդման, ինքնակամ կառույցների շինարարության կասեցման, ապօրինի շինարարությունների քանդման գործընթացի դանդաղ ընթացքի վերաբերյալ: Բաբկեն Թունյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բարձրացրած հարցերի վերաբերյալ կազմակերպել փակ քննարկում Քաղաքապետարանի, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am