National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.09.2023
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը. փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում
1 / 9

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցումը:

Հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծով կարգավորվում է կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը:

Նշվել է, որ նախագծի նպատակը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորության սահմանափակումն է եւ մինչեւ շինարարության ավարտը կառուցապատողների համար հատուկ հաշվի միջոցների հասանելիության վերացումն է:

Հեղինակը, հանգամանալի ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակը, փաստել է, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջնային շուկայից հիպոտեկով բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպմամբ, մասնավորապես, անհրաժեշտ է սահմանափակել հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորությունը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, սակայն տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողը դադարեցրել է կառուցապատումը, հասանելիություն ունենալով պայմանագրի հիման վրա բացված հատուկ հաշվի միջոցներին, ապա առաջանում են ռիսկեր կապված նրա հետ, թե ինչ միջոցներով պետք է շարունակվի շենքի հետագա կառուցապատումը: Այդ տնտեսական ռիսկերից խուսափելու համար առաջարկվում է  օրենսգրքում կատարել վերոնշյալ փոփոխությունը՝ զերծ պահելով թե՛ գնորդին, թե՛ կառուցապատող կազմակերպությանը, թե՛ բանկին անհարկի տնտեսական ռիսկեր կրելուց:

Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ նախագծում կատարվել են նոր փոփոխություններ, ինչի արդյունքում հիմնովին լրամշակվել է օրինագիծը: Այսպես, օրենքը կսկսի գործել 2024 թվականի հուլիսի 1-ից: Նպատակն է հնարավորություն եւ ժամանակ տալ բոլոր կառուցապատողներին վերակազմակերպվել: Նշվել է, որ կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով չեն կարող նախատեսվել կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների կամ դրանց մի մասի գրավի իրավունքի դադարեցում այդ միջոցների 70 տոկոսի նկատմամբ, իսկ 2025 թվականի հունվարից այն կդառնա 50 տոկոս՝ մինչեւ կառուցապատողի կողմից կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի շահագործման թույլտվության ստացումը: «Այս մոտեցումն առավել արդյունավետ է եւ այն ուղղված է ռիսկերի չեզոքացմանն ու սպառողների պաշտպանությանը»,- նշել է հեղինակը:

Ըստ հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ օրենքի նախագծով խնդիրներ են ստեղծվելու փոքր կազմակերպությունների համար, քանի որ նրանք ստիպված են լինելու հավելյալ գումարներ վերցնել բանկերից:

Ի պատասխան՝ Գեւորգ Պապոյանը փաստել է. «Փորձել ենք այնպես անել, որ որեւէ խնդիր չստեղծվի կառուցապատողների համար: Հատկապես փոքր կառուցապատողների համար խնդիր չի առաջանա, քանի որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հուլիսի 1-ից: Պետության պոզիտիվ իրավունքն է պաշտպանել իր քաղաքացիների շահերը»:

Հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի հավաստմամբ երկրորդ լրամշակված տարբերակը լավագույնն է:

Կառավարության եզրակացությունն օրինագծի վերաբերյալ դրական է: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշել է, որ հարցը քննարկվել է կառուցապատողների հետ եւ նրանք դրական են արձագանքել:

Հանձնաժողովականները կողմ են քվեարկել ներկայացված առաջարկություններին եւ դրական եզրակացություն տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստում:

Նշենք նաեւ, որ պատգամավորները քվեարկությամբ հաստատել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2023-2024 թվականների տարեկան ժամանակացույցը:


07.06.2024
Նոր կարգավորումները միտված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը: 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու եւ իրավաբանական անձի գրանցումը նաեւ ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: ...

07.06.2024
Նոր կարգավորմամբ ընտրողները հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով կծանոթանան ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկատվությանը
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքե...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանր...

07.06.2024
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 եւ 17 տարեկանում եւս անձը կարող է ամուսնանալ: Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր ա...

07.06.2024
Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձեւավորել
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության եւ այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: ՀՀ կ...

07.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am