National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
19.06.2006
Քննարկվեցին լրատվամիջոցների օրենսդրական խնդիրներ

Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին եւ լրատվամիջոցների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Խորոշտիին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին զանգվածային լրատվության միջոցներին առնչվող օրենքներին ու օրինագծերին վերաբերող խնդիրներ: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ տեղեկատվության ազատության մասին, զանգվածային լրատվամիջոցների մասին եւ հեռուստատեսության ու ռադիոյի մասին երեք օրենքներն են հիմնականում կանոնակարգում  զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը: ԵԽ եւ ԵԱՀԿ փորձագետների գնահատմամբ` այդ օրենքները համապատասխանում են միջազգային չափանիշներին:  Առաջիկայում այս ոլորտում սպասվող օրենսդրական աշխատանքը ներառելու է սահմանադրական փոփոխությունների արտացոլումը հայաստանյան օրենքներում: Պարոն Թորոսյանը նաեւ նշեց, որ  թեեւ ցանկացած օրենք կարելի է անվերջ բարելավել,  բայց կյանքում եղած իրողությունները օրենքների թերությունների հետ չեն կապված: Նախ` պետք է ճշտել, թե որն է լրատվամիջոցների  առաքելությունը. լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը իրենց դերը տեսնում են որպես կուսակցությունների դերի արտացոլում` մի մասը իշխանական, մի մասը` ընդդիմադիր, մինչդեռ զանգվածային լրատվամիջոցները պիտի հասարակությանն անաչառ ներկայացնեն իրադարձությունները: Լրատվամիջոցները պետք է լինեն ազատ եւ անաչառ` այս խնդրի լուծումը ուղղակիորեն կապված է բազմակուսակցական համակարգի ու քաղաքացիական հասարակության կայացման հետ: Բացի այդ` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց լրագրողների մասնագիտացումը եւ համապատասխան գիտելիքների առկայությունը այն որորտում, որին վերաբերող հարցերը լուսաբանվում են:

Պարոն Միկլոշ Խորոշտին, նշելով, որ հետխորհրդային տարածքում տեղեկատվության ազատության մասին հայկական օրենքը լավագույնն է, իր համաձայնությունն արտահայտելով ներկայացված մոտեցումներին, կարեւորեց թափանցիկության եւ բազմակարծության ապահովումը, լրատվամիջոցների աշխատանքի համար հավասար պայմանների ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am