National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
16.06.2006
Հնդկաստանի դեսպանը խորհրդարանում

Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական կապերի խորացման հարցեր: Տիկին Պանդեյը, նշելով Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական ու տնտեսական գործուն կապերի առկայությունը, պաշտոնական այցով ԱԺ նախագահին հրավիրեց Հնդկաստան` օրենսդրական փորձին, խորհրդարանական գործունեությանը առավել սերտ ծանոթանալու եւ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար: Նա կարեւորեց նաեւ միջազգային ասպարեզում հայ եւ հնդիկ խորհրդարանականների համագործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, հրավերի համար շնորհակալություն հայտնելով, դեսպանին իրազեկեց այն մեծածավալ օրենսդրական աշխատանքների մասին, որոնց, սահմանադրության հանրաքվեից հետո, ձեռնամուխ է եղել խորհրդարանը` խնդիր ունենալով հասարակական-քաղաքական բարեփոխումները  հասցնել տնտեսական հաջողությունների մակարդակին, որոնք արձանագրում են նաեւ միջազգային փորձագետները: Նշվեց նաեւ, որ 2007-ի գարնանը սկսվում է նախընտրական շրջան խորհրդարանի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանում սովորող հնդիկ ուսանողների հետ կապված միջադեպին եւ մամլո հրապարակումներին: Երկուստեք նշվեց, որ միջադեպն արդեն հարթված է եւ որեւէ կերպ չի կարող ստվերել հայ-հնդկական բարեկամությունը:


16.06.2006
Օգնել անհայտ կորածների որոնումներին
Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը`  Իվ Առնոլդի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անհայտ կորած անձանց որոնումներին եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության խնդիրները: Կարեւորելով հարցի քննարկումը մարդասիրական հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am