National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.06.2006
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 15-ին սկսվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:

ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ նիստում ընդհատված «ՀՀ 2005 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագծի քննարկումը:

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը 2005 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ, կանգ առավ մի քանի հիմնախնդիրների վրա, որոնք խոչընդոտում են տնտեսության ակտիվ զարգացմանը:Մասնավորապեսնշվեց, որ բավարար չէ հարկերի տեսակարար կշիռը համախառն արդյունքում,հարկային վարչարարությունը թեեւ հասել է լուրջ հաջողությունների, բայց ծախսերի ոլորտում թերացումներ շատ կան: Նա ընդունելի համարեց բյուջեի կատարման գործընթացի վերլուծությունը հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության տեսանկյունից:

ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանն անդրադարձավ պետական բյուջեի կատարման եկամտային, ծախսային եւ պակասուրդային մասում ամրագրված ցուցանիշներին` արձանագրելով, որ դրանք արտացոլում են բյուջեի փաստացի կատարողականը: Ըստ պարոն Ոսկանյանի` օրենքում եւ հաշվետվության մեջ հարկային եկամուտների` ըստ տեսակների ցուցանիշների բացակայությունը հնարավորություն չի տալիս իրականացնել հարկային եկամուտների ամբողջական վերլուծություն: Վերահսկիչ պալատի կարծիքով` հատկացված ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ հոդվածների վերլուծության եւ իրական պատկերը ցույց տալու համար անհրաժեշտ Է, որ ծրագրում ներառվեն նաեւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կատարված հատկացումները եւ ծրագրի ճշտումները կատարվեն ըստ գործառնական եւ տնտեսագիտական ծախսերի դասակարգման:

Հաշվետվության վերաբերյալ դրական տեսակետներ հայտնեցին նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պատգամավորԳագիկ Մելիքյանի ներկայացմամբ` ՀՀԿ խմբակցությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության գործունեությունը, որի խոսուն արտահայտությունը 14 տոկոս տնտեսական աճն է, որ տարիների հետեւողական ու նպատակադրված աշխատանքի արդյունք է:

«Արդարություն» խմբակցության կարծիքով` տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտում: Խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, հիշատակելով ԱԺ կանոնակարգի 87-րդ հոդվածը, նշեց, որբյուջեի տարեկան հաշվետվության քննարկումն ու հաստատումը պետք է տեղի ունենար մինչեւ հաշվետու տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում համաձայնեց, որ հաշվետվության քննարկման երկարաձգման հետեւանքով մի քանի ժամով խախտվել է կանոնակարգի համապատասխան հոդվածը, ինչը ժամկետների ու ձեւակերպումների հետ կապված կանոնակարգի անկատարությամբ է պայմանավորված. Սահմանադրության փոխվելուց հետո Ազգային ժողովը չի հասցրել փոխել նաեւ կանոնակարգը: Էականը հարցի բովանդակային կողմն է. մեր երկրի քաղաքացուն բավարարու՞մ է բյուջեի կատարողականը, թե` ոչ. ընդդիմությունը քննադատության ոչ մի խոսք չի հնչեցնում, ինչը բյուջեի կատարողականի մասին է ասում. համախառն ներքին արդյունքի 14 տոկոս աճը խոսուն է:

Պարոն Թորոսյանը,տնտեսության ներկա վիճակը համեմատելով նախորդ տարիների ցուցանիշների հետ, նկատեց, որ առաջընթացը եթե փորձենք էլ չտեսնել, չենք կարող: Կա ակնհայտ տնտեսական աճ, բայց դա գոհացուցի՞չ է արդյոք. երկիրը համախառն ներքին արդյունքով 1989 թ. մակարդակին է հասել, բայց քաղաքացիներից շատերը դեռ չեն հասել այդ կենսամակարդակին, ինչը խիստ մտահոգիչ է, եկամուտները մեծանում են, բայց բաշխումը բեւեռացված է. ահա թե ինչ ուղղությամբ պետք է աշխատեն Ազգային ժողովն ու կառավարությունը: Պետք է իրատես լինել, նշել եւ ձեռքբերումները, եւ չլուծված խնդիրները`արժանապատիվ կյանք ապահովելով Հայաստանի քաղաքացիների համար:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացված հաշվետվությունը Ազգային ժողովի եւ կառավարության աշխատանքի արդյունքը համարեց` չմոռանալով նաեւ բազում չլուծված խնդիրների մասին, որոնք համատեղ ուժերով պետք է հաղթահարվեն ամենօրյա հետեւողական աշխատանքով:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եզրափակիչ ելույթում վերլուծեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման ցուցանիշները, առանձին ոլորտներում արձանագրված տնտեսական առաջընթացները, որոնքապահովել են 14 տոկոս տնտեսական աճ: Արդյունքում պետական բյուջեն եկամտային մասով կատարվել է 108,5 տոկոսով, ծախսային մասով 105,8 տոկոսով: Պարոն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ 2006 թ. բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ հաշվի կառնվեն ԿԲ-ի, Վերահսկիչ պալատի եւ ԱԺ պատգամավորների օգտակար առաջարկությունները:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը, ըստՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի, պայմանավորված է օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործությունների համար նախատեսված պատիժների վերանայման անհրաժեշտությամբ: Պարոն Օսիկյանը նշեց նաեւ, որ գործնականում հարկերից խուսափելու ձեւերն ու մեթոդները բազմաթիվ են եւ դրանց ամբողջական նկարագրությունը 205-րդ հոդվածում հնարավոր եւ նպատակահարմար չէ: Միաժամանակ հարկերից խուսափելու վերաբերյալ նշված հնարավոր եղանակները լիարժեք չեն, ինչը խոչընդոտում է հարկերի վճարումից դիտավորյալ խուսափողների արարքին քրեաիրավական գնահատական տալուն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի գնահատմամբ` հարցն ունի երկու կողմ. մեկը բխում է տնտեսվարողի շահերից,մի այլ դեպքում պետական շահն է գործում: Հանձնաժողովը կողմ է տնտեսական պատասխանատվության շեմը բարձրացնելուն` հնարավորինս իջեցնելով քրեական պատասխանատվության շեմը: Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը իր առաջարկությունները կներկայացնի մինչեւ երկրորդ ընթերցում եւ կպաշտպանի իր մոտեցումները:

«Քրեական օրենսգրքի փոփոխություններին ՕԵԿ խմբակցությունը դեմ է». իր ելույթում ասաց Մհեր Շահգելդյանը: Նա նշեց, որ տնտեսական խախտումների համար անհրաժեշտ է խստացնել տնտեսական պատժամիջոցները, քրեականացումը վնաս է տնտեսվարողներին: Ըստ նրա` օրինագիծը հարված է միջին ձեռնարկատերերի շահերին, ոչ թե խոշոր ձեռներեցների: Պարոն Շահգելդյանը գտնում է, որ հստակ չեն պատժամիջոցների սահմանման չափորոշիչները, անհամատեղելի են խախտման չափերը եւ սահմանված պատիժը:

ՄԱԿ խմբակցո ւթյան ղեկավար Գուրգեն Արսենյանը, դեմ լինելով հասարակության շերտավորմանը, ընդգծեց, որՍահմանադրությամբ ՀՀ քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ: Նա հարկերից եւ տուրքերից խուսափելը որակեց տնտեսական հանցագործություն: Ըստ նրա` նախագիծը դեմ է այն քաղաքացիներին, ովքեր չարամտորեն օգտվելով հովանավորչությունից պետական հարկերի հաշվին իրենց շահերն են պաշտպանում: Հավարտ նա հավաստեց, որ ՄԱԿ-ը կողմ է օրենսդրական նախաձեռնությանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում նպաստավոր համարեց պատասխանատվության համար նախատեսվող պատիժների շեմերի բարձրացումը` աշխատավարձի 200-ապատիկ վնասը դարձնելով 1000-ապատիկ. «Սա այն շեմն է, որը առավել խոշոր չափի վնաս է համարվում հենց այսօր: Այսօր մարդիկ, ովքեր խոշոր չափի վնաս էին հասցնում, առավել մեղմ պահանջների առջեւ են կանգնած: Եթե մեր գործընկերները, որոնք դեմ են արտահայտվում, առաջարկում են այդ շեմերը մի քիչ էլ բարձրացնել, ես կարծում եմ այստեղ տրամաբանություն կա, օրինակ` խոշոր չափի վնասը դարձնել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկ,տասհազարը դարձվի քսանհազարապատիկ կամ մի քիչ ավել»: ԱԺ նախագահի կարծիքով` նախագծով պետությանը քիչ վնաս պատճառող քաղաքացիների վիճակը կթեթեւանա եւ հակառակը` ավելի կխստացվի խոշոր վնասներ պատճառողների համար նախատեսված պատժաչափը: Նախագծի չընդունման պարագայում պարոն Թորոսյանն ակնկալում է այն` ինչ այսօր կա քրեական օրենսգրքով` ավելի ծանր պատիժներ փոքր բիզնեսով զբաղվողների համար, քան նախագիծն է ենթադրում: «Եթե մենք կողմակից ենք, որ փոքր եւ միջին բիզնես ունեցողմարդկանց վրա այսօր կիրառվող պատիժները թեթեւանան, իսկ առավել խոշորվնաս պատճառողների վրա` մեծանան, ուրեմն պետք է կողմ լինենք այս նախագծին: Եթե կողմ ենք, որ փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողները, որոնք ավելի քիչ վնաս կարող են պատճառել պետությանը, մնան ավելի մեծ բեռի, պատիժների տակ, ուրեմն, բնականաբար, պետք է մերժենք նախագիծը»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

Արտահերթ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Անդրադառնալով հնչեցված փաստարկներին` տուժելու են թույլերը, իսկ օլիգարխները, հարուստները` ոչ, խորհրդարանի փոխնախագահն արձանագրեց, որ այդ դեպքում վերանայման կարիք կունենան նաեւ սպանության, բռնաբարության համար նախատեսվող պատիժները, որովհետեւ ուժեղը հայտնվելու է ավելի գերակշռող դիրքում: Պարոն Հովհաննիսյանը կարեւորեց պատժամիջոցները բոլորի նկատմամբ հավասար կիրառելու նախապայմանը. «Ոչ թե պատիժն է դաժան, այլ պատիժը բոլորի վրա տարածելու արդար ձեւը»: Վահան Հովհաննիսյանը փաստեց, որ ՀՅԴ-ն կողմ է օրինագծի ընդունմանը:

Խորհրդարանականները քվեարկությամբ ընդունեցին « Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ու «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին », «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դրոշի մասին», «ՀՀ պետական զինանշանի մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» փաթեթը եւ հաստատեցին «ՀՀ 2005 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»: Ազգային ժողովը որոշում կայացրեց նաեւ մի շարք օրինագծերի քննարկման հատուկ կարգի մասին:

Խորհրդարանը քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Գուրգեն Արսենյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:Հիմնական զեկուցող Գուրգեն Արսենյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությամբ բուհի եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրի տեքստը հրապարակվում է բուհի ընդունելության հայտարարության հետ, որում ամրագրվում են սովորելու տարիների տեւողությունը եւ բուհում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի չափը` ըստ ուսումնառության տարիների: Բուհն այդ պայմանագրում փոփոխություններ կատարելու իրավունք չունի: Ըստ պարոն Արսենյանի` նախագիծը ապահովում է ուսանողի կրթության մատչելիության եւ պաշտպանվածության իրավունքը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչանը հարակից զեկույցում ընդգծեց, որ վճարովի համակարգը պետք է դիտարկել կրթական բիզնես, ուր արտարժութային տատանումները չպետք է ազդեն ուսման վարձաչափի փոփոխմանը: Նրա դիտարկմամբ` ոչ պետական բուհերում կա մրցակցություն, իսկ պետական հաստատություններում մոնոպոլիան անկում է ապրում, կա որակային մրցակցություն:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը մտահոգված էր ԱՄՆ դոլարի արժեզրկման դեպքում ուսման վարձաչափերի վերանայման անհրաժեշտությամբ: ԿԳ նախարարի հավաստմամբ` այս տարվանից ուսման վարձավճարները սահմանվելու են հայկական դրամով, Գուրգեն Արսենյանն էլ հավելեց, որ 2005 թ. հուլիսի 1-ից «Արժութային վերահսկողության մասին» օրենքով արգելվել է դոլարային գնանշումը:

ԱԺ պատ գամավոր Հրանուշ Հակոբյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, հավաստեց, որ բուհերի ռեկտորները պարտավոր են հարգել օրենքը եւ դոլարի արժեզրկման հետեւանքով ուսման վարձավճարի փոփոխություն չկատարեն: Տիկին Հակոբյանը հավաստիացնում է, որ փոփոխությունները կնպաստեն կրիդիտային համակարգի ներդրմանը:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա կարծիքով` անասնաբուժական, գյուղատնտեսական տեխնիկայի, բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչությունների` շուկաներում իրացվող մսի, ձկան, կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության, համայնքներում հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման, անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումները բացահայտելու համար ստուգումների մասին տնտեսվարող սուբյեկտին ստուգումից երեք օր առաջ զգուշացնելը խոչընդոտում է դեպքերի բացահայտմանը: Ուստի պետական տեսչությունների ստուգումները պետք է լինեն ըստ անհրաժեշտության եւ առանց նախազգուշացման :

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների եզրակացությունը օրինագծի վերաբերյալ դրական էր:

Երկրորդ եւ երրորդ ընթերցման ընթացակարգերով քննարկվեցին «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», « Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին»,  «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին », «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ դրոշի մասին», «ՀՀ պետական զինանշանի մասին» օրինագծերը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» փաթեթը:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», « Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին », «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ եւ երրորդ ընթերցումներիքվեարկությունները հեղինակների առաջարկով հետաձգվեցին:

Սպառելով օրակարգը` ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտեց աշխատանքները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am