National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.07.2023
Առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները
1 / 2

Գործադիրն առաջարկում է խստացնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: «ՀՀ դրոշի մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ներկայացնելով՝ հիմնական կարգավորումները պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված եւ մաքուր, դրոշի ներքեւի մասը պետք է գետնից գտնվի 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պատասխանատվություն է սահմանված դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար, մասնավորապես, տուգանքի նշանակում 30.000-50.000 դրամի չափով: Նշված կարգավորումները տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա: Պաշտոնատար անձանց աշխատասենյակներում եւ այլ վայրերում տեղադրված դրոշների պարագայում խախտումները վարչական պատասխանատվության ենթակա չեն:

Առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները. դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջը սահմանել ընդհանուր պահանջ՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղադրված այն՝ պետական նշանակության շենքի վրա, թե՝ այլ վայրում: Հստակեցվում է պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. պահանջները խախտելու համար իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կտուգանվեն 30-50 հազար, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով: Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը Վարչական դատարանի փոխարեն վերապահվելու է Ոստիկանությանը:

Պատգամավորները հարցադրումներում անդրադարձել են բակերում տեղադրված դրոշների ոչ պատշաճ վիճակին, խախտման դեպքում մինչ վարչական պատասխանատվությունը նախազգուշացում կիրառելու նպատակահարմարությանը, օտարերկրյա կազմակերպության կողմից իր տարածքում պարտադիր նաեւ ՀՀ դրոշի տեղադրմանը եւ այլ խնդիրների:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am