National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.07.2023
Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում
1 / 11

««ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքների փաթեթի  նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով նախատեսվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջները: Դրանք պետք է պահպանվեն ոչ միայն բարձրացված, այլեւ տեղադրված եւ ամրացված դրոշների համար: Ներկայացվող պահանջների իրականացումը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշներից ՀՀ դրոշի արժեւորմանը եւ դրա նկատմամբ հարգանքի ձեւավորմանը:

Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացմամբ սահմանվում է տուգանք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում:

Զեկուցողի խոսքով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30.000-50.000, իսկ պաշտոնատար անձինք՝ 70.000-100.000 դրամի չափով:

Նախարարի տեղակալը նշել է, որ նախագծով հստակեցվում է նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների շրջանակը: Լիազորությունը վերապահվում է ՀՀ ոստիկանությանը՝ Վարչական դատարանի փոխարեն:

Զեկուցողն ընդգծել է, որ Կառավարությունն առաջարկել է  նախագծի վերնագրում որոշակի փոփոխություն կատարել:

Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ առաջարկվում է օրենքի նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով, ըստ որի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմինների, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների՝ պետական, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի հիմնադրված այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով: Նշվել է, որ ներքին կանոնները չպահպանելը կհանգեցնի կարգապահական պատասխանատվության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am