National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.07.2023
Աշխատանքային քննարկում թվայնացման գործընթացների վերաբերյալ
1 / 17

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «ԵԱՏՄ անդամ երկրներում թվային տեխնոլոգիաների եւ թվային տնտեսության զարգացման հեռանկարները՝ գլոբալ շուկաների քաջալերման, պետական կառավարման ոլորտի թվային վերափոխման, թվային ենթակառուցվածքների կատարելագործման եւ թվային հիմքի վրա ստեղծվող բիզնես մոդելների խրախուսման համատեքստում» թեմայով: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանի տեղեկացմամբ քննարկմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ, Կառավարության անդամներ, փորձագետներ: Մասնավորապես, քննարկվել են թվայնացման գործընթացների, պետական մարմիններում փաստաթղթաշրջանառության համակարգերի արդիականացման հետ կապված հարցեր:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել է, որ 2021 թվականին ընդունվել է ՀՀ թվայնացման ռազմավարությունը՝ առաջիկա հինգ տարիների համար: Ռազմավարությունը մշակել է ԲՏԱ նախարարությունը, եւ հիմնական կատարողը հենց նա է: Որոշ քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, եւ թվայնացման գործընթացները տեղափոխվել են Խորհուրդ: Որոշումները կայացվում են Խորհրդի կողմից՝ քննարկումների արդյունքում, որի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: «Նախարարությունը ներկայումս եւս շատ մեծ դերակատարություն ունի թվայնացման գործընթացում: Որոշ փոփոխություններ այս պահին իրականացվում են, որ ռազմավարությունը համապատասխանեցվի գործունեության այն ձեւաչափին, որն ունենք՝ ի դեմս թվայնացման Խորհրդի»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ յուրաքանչյուր նախարարություն այս մասով իր գործառույթներն ունի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության» տնօրեն Ներսես Երիցյանը, ինչպես նաեւ մյուս մասնակիցները պատգամավորներին մանրամասներ են ներկայացրել թվայնացման գործընթացների, մասնավորապես, «Մալբրի» փաստաթղթաշրջանառության համակարգի, նմանատիպ ավելի արդիական համակարգ ունենալու վերաբերյալ: Նշվել է, որ շուրջ 15 տարի առաջ ստեղծված «Մալբրի» համակարգն արդեն հնացած է եւ նորի կարիք կա: Ռազմավարության շրջանակում 19 միջոցառում է նախատեսված, որոնք ընթացքի մեջ են, եւ այսօր գնահատվում է, թե այդ համակարգի վրա պետությունը որքան գումար է ծախսում:

Պատգամավորները հետաքրքրվել են նաեւ անվտանգային համակարգերի, մասնավորապես, տեսախցիկների տեղադրման առնչությամբ կատարվող աշխատանքներով, «Մալբրի» համակարգի արդիականացման հարցերով:

Քննարկման մասնակիցներից ոմանք կարծիք են հայտնել, որ տարբեր մարմիններում ներդրվել են թվայնացման համակարգեր, որոնք մարդկանց կյանքը ոչ թե հեշտացրել, այլ բարդացրել են: Խոսքը վերաբերում է թե՛ բուժհիմնարկներին, թե՛ ուսումնական հաստատություններին, թե՛ Ճանապարհային ոստիկանությանը: Ի պատասխան այս տեսակետի՝ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարեւորել է թվայնացման գործընթացը՝ ընդգծելով հանրությանը կրթելը:

Աշխատանքային քննարկումն ընթացել է բաց եւ փակ ձեւաչափերով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am