National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.06.2023
Մենք բազմիցս հայտարարել ենք` ՀՀ-ն որեւէ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու. Արթուր Հովհաննիսյան
1 / 3

Մենք արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ Լաչինի միջանցքում կա խնդիր: Այնտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է եւ մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` հունիսի 16-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին:

«Մենք սա գնահատում ենք որպես Ադրբեջանի կողմից սադրանք` խաթարելու գործընթացները: Բայց մենք շարժվելու ենք մեր քաղաքականությամբ եւ ամեն ինչ անելու ենք` զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը` նաեւ մեր միջազգային գործընկերների ճնման միջոցով»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Նա եւս մեկ անգամ արձանագրել է, որ միջանցքում վերահսկողություն պետք է իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը:

Միջադեպի վերաբերյալ արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն չպետք է նոտաներ հղի ռուսական կողմին հարցին ի պատասխան. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է. «Մեր կողմից ցանկացած արձագանք պետք է լինի ՀՀ պետական շահերին չվնասող»:

Ի պատասխան զինանշանի վրա պատկերները փոխելու նախաձեռնություն կլինի՞ իշխանության կողմից, թե՞ ոչ լրագրողի հարցին` Արթուր Հովհաննիսյանը նշել է. «Իշխանությունը որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու որոշում չունի»:

Նախորդ օրը խորհրդարանում վարչապետի` զինանշանի վերաբերյալ դիտարկումները պատգամավոր Բաբկեն Թունյանը որակել է որպես տեսակետի ներկայացում: Պատգամավորի խոսքով թե' զինանշանի, թե' օրհներգի մասով միշտ խոսակցություններ եղել են ամենատարբեր շրջանակների կողմից: «Եթե մի պահ, օրինակ, պատկերացնենք, որ զինանշանը ներկայացվել էր այսօր, ես համոզված եմ` դահլիճում նստած բոլորիդ մոտ դրա հետ կապված տարբեր կարծիքներ կարող էին լինել»,- ասել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ դա ամենակարեւոր օրակարգային հարցը չէ:

Պատասխանելով մեկ այլ հարցի` Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր երկրի սուվերենության, իրավազորության եւ հավասարության սկզբունքներով: «Մենք բազմիցս հայտարարել ենք` ՀՀ-ն որեւէ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու: Սա մեզ համար կարմիր գիծ է»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am