National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.06.2006
Ազգային ժողովի նիստում

Հունիսի 12-ին ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին հունիսի 12-14-ի նիստերի  օրակարգը եւ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշումը:
«Արդարություն» խմբակցության ներկայացրած «2005 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» եւ «2003 թ. ՀՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրությունների ընթացքում թույլ տրվածիրավախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծերը քվեարկությամբ մերժվեցին: Քվորումի բացակայության պատճառով չընդունվեցին նաեւ նստաշրջանիեւ նիստի օրակարգերի առաջին բաժիններում ընդգրկված օրինագծերը:

ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ նիստում ընդհատված «ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թ. գործունեության մասին հաղորդման» քննարկումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, բարձր գնահատելով խորհրդի կատարած աշխատանքները,նկատեց, որ քաղաքացիական ծառայությանը վերաբերող հիմնական օրենքում թեեւ սահմանված են խորհրդի հիմնական իրավունքները, բայց խորհուրդը դա չի կիրառել եւ չի ներկայացրել վերլուծական հաղորդում: Ըստ բանախոսի` չկրկնելու համար պետք է օրենքից հանել քրեական օրենսդրության մեջ առկա հոդվածները եւքաղծառայողին խրախուսելու հարցին համապարփակ լուծում տալ:

Քննարկվեց նաեւ ՀՀ նախագահի առաջարկությունները «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների վերաբերյալ, որոնք ներկայացրեց ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը: Առաջարկություններից առանձնանում էրհետեւյալ դրույթը` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն` բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ:

ԱԺ պետական-իրավական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն. ԱԺ-ում քննարկված եւ քվեարկված տարբերակի փոխարեն կառավարության ներկայացուցչի մեղքով ՀՀ նախագահին է ուղարկվել օրինագծի նախնական տարբերակը:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի գնահատմամբ` ոչ թե թյուրիմացություն է տեղի ունեցել, այլ նենգափոխում. դա խոսում է այն մասին, որ գործադիր իշխանության որոշ պաշտոնյաներ իրենց լիազորությունների մասին թյուր պատկերացումներ ունեն: Ըստ պարոն Արսենյանի` նենգափոխված տեքստի մեջ դատական համակարգը իրավունք է ստացել հանձնաժողովի բովանդակային որոշումները բողոքարկել, այնինչ ազատազրկման մեջ գտնվողների համար կենսական նշանակություն ունի անկախ հանձնաժողովի միջոցով պատժի մեղմացումը: Պարոն Արսենյանը  կատարվածի համար մեղադրեց նաեւ իրենց խմբակցությանը` որպես քաղաքական պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժի:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ արդեն հանձնարարական է տրված աշխատակազմին` նման իրավիճակները բացառելու համար մեխանիզմներ մշակել, որոնք այնուհետեւ պետք է ամրագրվեն կանոնակարգում:

ԱԺ պատգամավորները  քննարկեցին Հայաստանիեւ Վրաստանի կառավարությունների միջեւ ստորագրված Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրը, որի նպատակն է ճանապարհային վճարներ չգանձել  Վրաստանի տրանսպորտային միջոցներից, ինչը հարեւան երկրում արվում է` սկսած 2005 թ. հունվարից: Բոլոր ելույթ ունեցողները ներկայացված համաձայնագիրը կարեւորեցին ոչ միայն Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները ամրապնդելու, այլեւ տնտեսական ու քաղաքական տեսանկյունից:

ՀՀ կենտրոնական բանկի 2005 թ. տարեկան հաշվետվությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը` տեղեկացնելով, որգնաճի 3 տոկոսի ապահովման, կորպորատիվ կառավարման, ինդեքսների ներդրման, կենսաթոշակային ռեֆորմների, վերահսկողական հայեցակարգի, Հայաստանի ռեյտինգի բարձրացման, պահեստավորման մեխանիզմի, նաեւ կառուցվածքային փոփոխությունների հետ կապված խնդիրները եղել են ԿԲ-ի` 2005 թ. նպատակայինհիմնական ուղղությունները:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` հունիսի 13-ի նիստում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am