National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.06.2023
Բջջայիններից եւ ականջակալներից օգտվելու պատճառով վեց դիմորդ հեռացվել է քննությունից. ԿԳՄՍ նախարարը` միասնական քննությունների մասին
1 / 2

Ահազանգեր ենք ստանում` թե' միասնական քննություններ, թե' դպրոցում ավարտական քննություններ հանձնելու ընթացքում որոշ դիմորդներ ու շրջանավարտներ կարողանում են օգտվել բջջային հեռախոսներից ու ականջակալներից: Ի՞նչ պետք է անել խնդիրը լուծելու համար: Այս մասին հունիսի 14-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Հարցին ի պատասխան` նախարարը նշել է` ինքը չի բացառում, որ վերահսկողության մասով նման խնդիրներ կլինեն:

«Այս պահի դրությամբ ինձ հասանելի տեղեկությամբ 6 դեպքում քննություն հանձնողները հեռացվել են, նրանց մոտ տեխնիկական միջոցներ են հայտնաբերվել: Ունենք 8 դիմորդ, որոնք քննության չմասնակցելու ու բժշկական տեղեկանք ներկայացնելու փորձեր են արել: Երեխաները շատ հնարամիտ են, չեմ բացառում, որ տեխնիկական միջոցներից օգտվելու այնպիսի հնարավորություններ են գտնում, որ դեռ այդ ձեւերը հասկանալու կարիք կունենանք, բայց մենք շատ ուշադիր ենք: Հավելյալ վերահսկողության կարիք միշտ կա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Մանրամասները` տեսանյութում: