National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.06.2006
Նախապատրաստվում է միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն  ընդունեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ստեֆան Դիմիտրովին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հարցերը:  Պարոն Դիմիտրովը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու շնորհավորական ուղերձը`  պաշտոնակալության առիթով եւ երկու խորհրդարանների համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Քննարկվեց նաեւ Հայաստանի եւ Բուլղարիայի խորհրդարանների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման հարցը, որը իրավական հիմք է դառնալու բարեկամության խմբերի, մշտական հանձնաժողովների, աշխատակազմերի միջեւ կապերիզարգացման համար:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց այն քայլերը, որ պիտի հետեւեն համաձայնագրի ստորագրմանը` կոնկրետ աշխատանքը  թե միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում, թե միջազգային կառույցներում: Փոխադարձաբար արժեւորվեցին երկկողմանի կապերի խորացումը, օրենսդրական փորձի փոխանակումը, երկու երկրների խորհրդարանականների համերաշխությունն ու համագործակցությունը:


12.06.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին`  ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, որում ասված է.«Հարգարժան պարոն վարչապետՋերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով:Մաղթում եմ երջանկություն ու առողջություն, հաջողություններ պետական-քաղաքական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am