National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2023
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց թերի ներկայացվածության խնդրի լուծմանը
1 / 6

Հունիսի 13-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը, ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Գալստյանի, պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ:

Հեղինակի հավաստմամբ համաձայն Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց ներգրավվածության` իրավական հիմքերը խոցելի են, ձեւակերպված են իրավական անորոշությամբ, ինչը բավարար երաշխիքներ եւ գործուն հնարավորություններ չի ապահովում կանանց ներուժն առավել արդյունավետ իրացնելու համար:

Նշվել է, որ գործող կարգավորումները չեն արտացոլում գենդերային հարցերի վերաբերյալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵԽ շրջանակներում ընդունված փաստաթղթերի համաձայն ՀՀ ստանձնած պարտավորությունները:

Առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածներում «սեռային ներկայացվածություն» ձեւակերպման փոխարեն ամրագրել «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից» բառերը:

Նախագծի ընդունմամբ մասնակիորեն կհաղթահարվի Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց թերի ներկայացվածությունը, գենդերազգայուն մոտեցման արդյունքում օրենսդրական մակարդակում Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը:

Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատասխանելով ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի՝ տոկոսային հարաբերակցություն սահմանելու վերաբերյալ հարցին՝ հարակից զեկուցողը նշել է, որ այդ հարցին կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ըստ նրա՝ հանձնաժողովը նույնպես կիսում է այդ տեսակետը:

Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են քվոտավորմանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հավաստմամբ օրենքի նախագիծը բխում է Սահմանադրության պահանջներից: Ըստ նրա՝ բոլոր հնարավոր միջոցներով պետք է խրախուսել հավասար մասնակցությունը:

Հարակից զեկուցող, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, նշելով, որ քվոտավորումը լավագույն գործիքը չէ կանանց ներգրավվածությունն ապահովելու համար, փաստել է, որ Կառավարությունը դեմ չէ նախագծի ընդունմանը: Ըստ նրա՝ իրավունքի տեսանկյունից տղամարդկանց եւ կանանց իրավունքներն օրենսդրությամբ հավասարաչափ պաշտպանված են:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթում շնորհակալություն է հայտնել նախագծի հեղինակներին եւ քննարկման մասնակիցներին: Պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ արդյո՞ք տղամարդիկ խոչընդոտում են կանանց ներգրավվածությանը տարբեր պաշտոններում հարցին՝ փաստել է, որ, այո՛, տղամարդիկ խոչընդոտում են կանանց թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ ընտանիքում, խոչընդոտում են ամենուր:

ԱԺ փոխնախագահը դեմ է ընտանիքում երեխաների միջեւ տարբերություն դնելուն: Ըստ նրա` մեր հասարակությունը դեռ չի հաղթահարել այդ խոչընդոտը: Նա փաստել է, որ պետք է ընտանիքում հավասար հնարավորություն տալ երկու սեռի ներկայացուցիչներին:

Մտքերի փոխանակության մասնակցած պատգամավորները հիմնականում անդրադարձել են կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին: Շեշտադրվել է կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտությունը: Դրական է գնահատվել օրենքի նախագծի ընդունումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am