National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2023
Հավերժությանը փոխանցել դարաշրջանի գեղեցկությունը. «Էմալե հավերժություն» խորագրով ցուցահանդես խորհրդարանում
1 / 18

Լեոնարդո դա Վինչին մի առիթով իր նոթատետրում գրառում է արել. «Կտավը կարող է շատ երկար ապրել, բրոնզը` հարատեւ է, իսկ էմալը` հավերժ»: Հինգ տարի առաջ երկար չարչարանքից, տանջանքից, պայթած էմալներից, այրված մատներից հետո, երբ ավարտեցի իմ առաջին գործը, հասկացա, թե ինչ նկատի ուներ դա Վինչին. ես մատներով հպվեցի հավերժությանը: Կանցնեն հարյուրավոր տարիներ, եւ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ էլ որ լինեն այս նկարները, մարդիկ կտեսնեն այս նույն գույները, կունենան նույն ապրումները, ինչ ես եմ տեսել եւ ունեցել. ասել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Էմալե հավերժություն» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ:

«Քրիստինե Պողոսյանը միակն է Հայաստանում եւ այն քչերից մեկն աշխարհում, ով աշխատում է շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող տեխնիկայով»,- շնորհավորելով պատգամավորին` նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

«Ժամանակն անզոր է էմալի նկատմամբ. նրան չեն կարող վնասել ո՛չ ջուրը, ո՛չ հողը, ո՛չ քամին, բացառությամբ` կրակի: Երեւի դա օրինաչափություն է, որովհետեւ այն, ինչ ծնվում է կրակում, կարող է անմահանալ միայն կրակի մեջ»,- նշում է Քրիստինե Պողոսյանը:

Էմալի` արծնապակում արհեստն ավելի քան 3000 տարվա պատմություն ունի եւ համարվում է հավերժական արվեստ, քանի որ արծնապակուց ստացված զարդերը, պատկերները, նկարները չեն կորցնում իրենց տեսքը եւ չեն ենթարկվում ոչ մի տեսակ կոռոզիայի:

«999 հարգի պղնձի թիթեղը մշակվում է, դրա վրա 999 հարգի ոսկու շերտ է ամրացվում, արծաթի 999 հարգի 0,2 մմ հաստությամբ լարերով հավաքվում է պատկերը: Արդեն պատրաստի պատկերն արծնապակու փոշով լցվում է եւ թրծվում 800 աստիճանում, մուֆելային վառարանում: Այդ գործընթացը կրկնվում է 8-13 անգամ, մինչեւ ստացվում է անհրաժեշտ գույնն ու պատկերը: Վերջին փուլում ալմաստի քարով հղկվում է եւ մշակվում` ստանալու համար ապակու փայլ»,- մանրամասն բացատրել է ստեղծագործող պատգամավորը:

Դժվար է բաժանվում իր գործերից, բայց եւ նվիրում է: Աշխատանքներ է ընծայել Հորդանանի թագավորին, ԱՄԷ թագաժառանգ, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկե Ռաֆայել Պետրոս ԻԱ հայրապետին,  աշխատանքներ ունի ցուցադրված Զմմառի Տիրամոր տաճարում:

«Տեսակով ռոմանտիկ եմ, հույս ունեմ, որ հարյուրամյակներ անց քաղաքակրթությունը չի վերանա պատերազմներից: Հույս ունեմ, որ սերունդները հարյուրամյակներ անց, տեսնելով այս նկարները, կհասկանան, որ խելահեղ, անկայուն թվային 21-րդ դարում Հայաստան աշխարհում կար մի ռոմանտիկ ու երազող մարդ, որ այնքան էր սիրահարված արվեստին, որ ցանկացել է հավերժությանը փոխանցել դարաշրջանի գեղեցկությունը: Թող դարաշրջանը չհիշվի համաշխարհային պատերազմներով, թող պատմության մեջ մնան ոչ թե տնտեսական, քաղաքական ու պատերազմների աննորմալ ելեւէջները, այլ հաջորդող սերունդները տեսնեն, որ մենք արվեստ ենք ունեցել եւ սիրել ենք իմացել»,- ասել է Քրիստինե Պողոսյանը:
 


06.06.2024
Պաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց...

06.06.2024
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս...

06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am