National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2023
Նախատեսվում է առգրավել եւ ոչնչացնել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքը
1 / 2

««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքնում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մաչմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի խոսքով ներկայացված նախագծով ֆիզիկական եւ իրավաբանական անձիք պարտավոր են սննդի շղթային  փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել,  պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել եւ իրացնել բացառապես սպանդանոցային կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք:

Նախատեսվում է կենդանիների ոչ սպանդանոցային մորթ թույլատրել միայն որսորդության եւ ձկնորսության ժամանակ արտաքին եւ ներքին գործիքների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի, ֆիզիկական եւ ֆունկցիոնալ լուրջ անվերականգնելի խանգարումներով պայմանավորված, անասնաբույժի ցուցումով կենդանիների անկումը բացառելու նպատակով անձնական սպառման համար, այդ թվում` կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների նպատակով, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:

Սահմանվում է նաեւ վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք հայտնաբերելու դեպքում կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը, կայացվում է առգրավման եւ ոչնչացնելու որոշում:

Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է, որ նախագծի նպատակը ոչ սպանդանոցային մսամթերքի շրջանառության սահմանափակումն է, որն ուղիղ առնչություն  ունի բնակչության առողջության հետ:  Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:
 


06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am