National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2023
Նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանը կվերապահվեն վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները
1 / 4

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխության նպատակն է բարեփոխել ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Ներկայումս չի կարգավորվում ըստ գոտիականության եւ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերի սահմանման գործընթացը: Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Ըստ նրա` նախագծի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխությունների իրականցման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ կարգավորման հնարավորությունը, ինչպես նաեւ կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղերի տարբերակված գունանշումը եւ հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի կիրառման մեխանիզմը` ըստ գոտիականության:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվել է` արդոք նախագծի ընդունմամբ վճարումների չափերի մասով փոփոխություններ լինելո՞ւ են, թե` ոչ:

Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրենքով արդեն սահմանված են առավելագույն վճարումների չափերը, իսկ թե որ դեպքում ինչպիսի վճար պետք է գանձվի, դա կսահմանվի համայնքի ավագանու որոշմամբ` համապատասխան գոտիավորում իրականացվելուց հետո:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը քաղաքացիների հարմարավետության տեսանկյունից կարեւորել է ավտոկայանատեղիներում տարբեր արժույթներով եւ քարտային համակարգերով վճարում կատարելու հնարավորությունը. «Եթե քաղաքային իշխանությունները վարձակալությամբ տալիս են որեւէ տարածք նման գործունեության համար, պետք է նաեւ չափորոշիչ սահմանեն, թե դա ինչպես պետք է տեղի ունենա»: Հակոբ Արշակյանն առաջարկել է հարցը քննարկել եւ հասկանալ` արդյո՞ք անհրաժեշտություն կա օրենսդրական կարգավորման:

Գլխադասային` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am