National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.06.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Հունիսի 9-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, քննարկվեց կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինա գիծը, որը ներկայացրեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Ներկայացված օրենքի նախագ ծով առաջարկվում է հանքային ջրերի հանքավայրերի կամ հանքահորերիշահագործման համար պետական տուրքի դրույքաչափերը տարբերակել ըստ հանքային ջրերի օգտագործման նպատակների, այդ թվում` պակաս շահութաբեր տեսակների համար սահմանելով ավելի ցածր դրույքաչափ: Նախարարը վստահեցրեց, որ պետական տուրքի դրույքաչափերի առաջարկվող տարբերակումը հնարավորություն կտա ընդլայնել օրինական կարգով շահագործվող հանքային ջրերի հանքավայրերի շրջանակը, խթանել ընդերքօգտագործման բնագավառում փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեությունը, ավելացնել ընդերքօգտագործումից ստացվող պետության եկամուտները:

Կառավարության հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Անատոլի Մաթեւոսյանը: «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000թ. դեկտեմբերի 5-ին: Նշված օրենքի ընդունումից հետո` 2004թ. նոյեմբերի 9-ին ընդունվել է ՀՀ աշխատանքային նոր օրենսգիրքը: Աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժինը կանոնակարգում է կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները, որտեղ առանցքային դեր ունեն արհեստակցական կազմակերպությունները: Ըստ փոխնախարարի` բազմաթիվ հարցերի կանոնակարգումները ՀՀ աշխատանքային օրենսգիրքը վերապահում է «Արհեստակցական միությունների մասին» օրենքին: Նշված օրենքում փոփոխությունների կատարումը օրենսգրքի ընդունումից հետո դարձել էր անհրաժեշտություն, որովհետեւ ոչ միայն օրենքի առանձին կանոնակարգումները ներդաշնակ չէին օրենսգրքի հետ, այլեւ դրանք չէին համապատասխանում աշխատանքային օրենսդրության սկզբունքներին: Պարոն Մաթեոսյանի դիտարկմամբ` ներկայացված նախագծով օրենքի սահմանումները համահունչ են դարձվում օրենսգրքի սահմանումներին` բացառելով տարակարծությունները: Հստակեցվում է ճյուղային եւ տարածքային արհեստակցական կազմակերպությունների ձեւավորման կարգը, նրանց իրավասությունները:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագծերը, որոնք ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Ըստ փոխնախարարի` օրինագծերի ընդունման նպատակն է համապատասխանեցնել «Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքը «Բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի» պահանջներին:

Գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունումը պայմանավորված է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում սահմանված հասկացությունները համապատասխանեցնելու, ինչպես նաեւ  օրենսգրքի 112-112.7-րդ եւ 238-րդ հոդվածների միջեւ առկա հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ, որի հետեւանքով ստուգումների արդյունքում հայտնաբերված ոչ բոլոր խախտումներն է հնարավոր արձանագրել եւ կիրառել համապատասխան տույժեր: Նշվեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով, որով կարգավորվում է երկրագործության ոլորտում պետական տեսչության գործունեության հիմնական ուղղությունները, համաձայն որոնց բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում հողի մշակության, սերմանյութի եւ տնկանյութի արտադրության, ներմուծման եւ իրացման, դրանց ցանքային պիտանելիության, բույսերի պաշտպանության միջոցների, բույսերի աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի, մյուս պատրաստուկների փոխադրման, իրացման, պահպանման, ժամկետանց եւ արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների, ինչպես նաեւ համապատասխան անվանացանկում չընդգրկված, հողում, բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի թույլատրելի մնացորդային քանակների գերազանցման, կարանտին վնասատուների, բույսերի հիվանդությունների եւ մոլախոտերի դեմ պայքարի եւ այլ ագրարային կանոնների խախտումների նկատմամբ: Փոխնախարարը համոզված է, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի կարգավորել բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի կառավարման մարմնի, հողօգտագործող տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների փոխհարաբերությունները, կիրականացնի բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության լիազորությունները: Աժ պատգամավոր Վռամ Գյուլզադյանն առաջարկեց անցկացնել խորհրդարանական լսումներ, որը կօգնի լրացնել օրինագծի բացթողումները: Գագիկ Խաչատրյանը խոստացավ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի առնել օրինագծի շուրջ պատգամավորների դիտողությունները:

Հանձնաժողովում քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու ԱԺ քառօրյա նիստերի եւ մեծ օրակարգերի նախագծերում:

«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին», «Կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմի եւ կառուցվածքի մասին» օրինագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ ԱրամայիսԳրիգորյանը, քննարկեցեւ դրական եզրակացություն տվեցկառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծինը, որը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Օրինագծում նշված է, որ զինապարտների կողմից «Զինապարտության մասին» օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, հաշվառման ենթակա անձանց ցուցակները, նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ժամանակին եւ սահմանված ձեւով չներկայացնելը` առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը` առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Հանձնաժողովի անդամները առաջարկեցին, ելնելով ժողովրդի սոցիալական վիճակից` զինապարտների կողմից օրենքի խախտման դեպքում տուգանքը երեսնապատկից իջեցնել հնգապատիկի, ինչը ընդունվեց կառավարության ներկայացուցչի կողմից եւ օրինագիծըհանձնաժողովիդրական եզրակությամբընդգրկվեց առաջիկաքառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ներկայացրեց2002 թ. մարտի 15-ին Կիեւում ստորագրված «Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջեւ հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձեւերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց հունիսի 12-14-ը ԱԺ նիստերի օրակարգի նախագծում: Փոխնախարարը նշեց, որ արձանագրությունը ստորագրվել է հանցավորության վերահսկման ոլորտում համագործակցությունն ուժեղացնելու, իրավասու մարմինների միջեւ փոխգործողությունների համակարգումն ապահովելու, անդամ պետությունների իրավապահ մարմինների միջեւհանցավորության եւհանցագործների դեմ արդյունավետ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման ցանց ստեղծելու նպատակով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում,Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ներկայացրեց 2006 թվականի ապրիլի 25-ին Թբիլիսիում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է, որ երկու կողմերի միջեւ երկկողմ եւ տարանցիկ, ինչպես նաեւ երրորդ պետություններ կամ երրորդ պետություններից կատարավողփոխադրումներիհամար թույլտվություններ չեն պահանջվում: Կողմերի տարածքներում սահմանված կարգով գրանցված տրանսպորտային միջոցները, փոխադարձության սկզբունքով, ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից կամ գանձումներից ու տուքերից, բացառությամբ այլընտրանքային անվճար ճանապարհների օգտագործման, ինչպես նաեւ ազգային օրենսդրությամբ նախատեսված ավտոտրանսպորտային միջոցի առավելագույն կշռի, չափերի, բեռնվածության գերազանցման դեպքում:

Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանըհանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2006 թվականի ապրիլի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4159-AM զարգացման վարկի համաձայնագիրը (Վերականգնվող էներգետիկայի ծրագրի):

Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ներկայացրեց2002 թվականի մարտի 15-ին Կիեւում ստորագրված «Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջեւ հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձեւերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ 1992 թ. հուլիսի 6-ին «ԱՊՀ տնտեսականդատարանի կարգավիճակի մասին» համաձայնագրի գործողությունը ՀՀ համար դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկը, որը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Անատոլի Մաթեւոսյանը: Նա նշեց, որ ԱՊՀ տնտեսական դատարանի գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն էականորեն չի ազդում համագործակցության պետությունների միջեւ տնտեսական վեճերի լուծման վրա, քանի որ նման վեճեր հատուկենտ են եղել: Հայաստանիհամար համաձայնագիրը ուժի մեջ մտնելու օրվանից անցած 12,5 տարիների ընթացքում Հայաստանը` իբրեւ դիմող կողմ, երբեւէ հանդես չի եկել դատարանում, ինչպես նաեւ հանդես չի եկել որեւէ գործով, որ լիներ պատասխանող կողմ: Ուստի, ըստ փոխնախարարի, արդարացված չէՀայաստանի մասնակցությունը նվազ արդյունավետություն ունեցողմարմնում ինչպես իրավաբանական, այնպես էլ տնտեսական նպատակահարմարությանտեսանկյունից:

Համաձայնագրերը եւ ՀՀ նախագահի առաջարկըհանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը Վահրամ Բաղդասարյանի նախագահությամբ անցկացված նիստումդրական եզրակացություն տվեցերեք օրենսդրական նախաձեռնությունների` նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:Սրանցից բացի, որոշվեցերաշխավորել նաեւ երկու հարց` մեծեւմեկական հարց ու համաձայնագիր էլ` քառօրյայի օրակարգումընդգրկելու համար:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանն առաջարկում է լրացում կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում` այս հարկատեսակից ազատելով գիտական, գիտահանրամատչելիեւ ուսումնական հրատարակությունները: Պատգամավորի համոզմամբ, այս հարկային արտոնությունը պետք է տարածել նաեւ գեղարվեստական գրքերի հրատարակության վրա, սակայն գործադիր իշխանության հետ փոխհամաձայնությունը կայացվել է վերոնշյալդեպքերի համար:

«Պետական տուրքի մասին» օրենքում բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն առաջարկում է տարբերակել հանքային ջրերիհանքավայրերի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:Առաջարկվում է արդյունաբերական (շշալցման)նպատակով ջուրն օգտագործելուհամար տարեկան տուրքը սահմանելբազայինի հինգ հազարապատիկի չափով,ածխաթթու գազ ստանալուեւ բուժական նպատակներով կիրառման համար`հինգհարյուրապատիկի չափով:Գործող դրույքաչափերով,հանքային ջրի յուրաքանչյուր հանքավայրի համար նախատեսված է միասնական` 5 մլն. դրամ պետական տարեկան տուրք: Նախարարի գնահատմամբ, հանքային ջրերի օգտագործման շահութաբերությունը բարձր է հատկապես շշալցման պարագայում, եւ, արդյունքում, այլ նպատակներով նշված հանքավայրերը կամ չեն շահագործվում, կամ էլ շահագործվում են ապօրինաբար: Նրա ներկայացրած տվյալներով,հայտնաբերված ածխաթթվային հանքային ջրերի 22 հանքավայրերից այսօր շահագործվում են միայն 8-ը:Պատգամավորները նիստում միակարծիք էին, որնախատեսվող տարբերակումը կնպաստի ոլորտում ստվերային շրջանառության կրճատմանը: Հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանն առաջարկում էբուժական` ռեկրեացիոն նպատակներով հանքային ջուրն օգտագործելու համար ստեղծել առավել բարենպաստ պայմանները` այս ճյուղը զարգացնելու հեռանկարով:

Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանըհանձնաժողովում կրկին հիմնավորեց «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունը. նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում մերժվել էր` հավաքելով 54 կողմ ձայն:Հարկային մարմնի ներկայացուցիչը համոզված է, որ քննարկումների հիմնական առարկան դարձած` հայտարարագրման իրենց նախատեսած շեմը բավականին բարձր է: Նախագծում առաջարկվում է հայտարարագիր ներկայացնել տարեկան 6 մլն. դրամի եւ ավելիեկամուտ ունենալու դեպքում` յուրաքանչյուր անձի համար: ԱՄՆ-ում այս ցուցանիշը, ըստ Արմեն Ալավերդյանի, տատանվում է 7-8 հազար դոլարի շրջակայքում, Լիտվայում` 740 դոլար է, իսկ եվրոպական մի շարք երկրներումսահմանված չէ ընդհանրապես որեւէ շեմ. բոլոր եկամուտներն էլ հայտարարագրվում են:Օրենքը նախատեսվում է կիրառել 2008 թ.-ից եւ, մոտավոր հաշվարկներով, այն կվերաբերի շուրջ 20 հազար քաղաքացու:2001 թ. ընդունված օրենքի համաձայն` իշխանության ղեկավար մարմինների աշխատողները կշարունակեն հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտը. այսօր գրանցված է 46 հազար հայտարարատու: Հարկային ծառայության պետի տեղակալը նկատեց, որ սխալ կարծիք է ձեւավորվել, թե 6 մլն.դրամի շեմը վերաբերվում է ողջ ընտանիքին: Դա մեկ անձի եկամուտիչափն է:

«Ստուգումների կազմակերպման եւ անցկացմանմասին» օրենքում կառավարությունն առաջարկում է լրացում կատարել: Ինչպես նշեց գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանը,տեսչական մարմինների ստուգման արդյունքում տրված հանձնարարականների կատարմանը հետեւելու ընթացակարգը պետք է դիտարկել ոչ թե ստուգում, այլ` ուսումնասիրություն: Առաջարկվում է նաեւ վերանայել նախարարության տեսչությունների կողմից ստուգում անցկացնելուց երեք օր առաջ ստուգվողիննախազգուշացնելու դրույթը: Հակառակ պարագայում,սննդամթերքի կամ շուկայում իրացվող` բույսերի պաշտպանության քիմիական ու կենսաբանական միջոցների փորձաքննության մասին տնտեսավարողիներեք օր առաջ տեղեկացնելով, հնարավոր չի լինի հայտնաբերելխախտումները:

Հանձնաժողովի գնահատմանը ներկայացվեց նաեւ երկու ոլորտ կարգավորող մայր օրենք` «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» եւ «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին»:

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված` զարգացման վարկի համաձայնագրով ծրագրվում է վերականգնողականէներգիայի համակարգի զարգացման եւ ոլորտում ֆինանսական ներդրումներ կատարելու նպատակով հատկացնել 3,5 մլն. փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարի վարկ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը` Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացմամբ: Նրա կարծիքով` անասնաբուժական, գյուղատնտեսական տեխնիկայի, բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչությունների` շուկաներում իրացվող մսի, ձկան, կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության, համայնքներում հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման, անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումները բացահայտելու համար ստուգումների մասինտնտեսվարող սուբյեկտին ստուգումից երեք օր առաջ զգուշացնելըխոչընդոտում է դեպքերի բացահայտմանը: Ուստի պետական տեսչությունների ստուգումները պետք է լինեն ըստ անհրաժեշտության եւ առանց նախազգուշացման:

Գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանը առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` նշելով, որ  ընդունումը պայմանավորված է «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներով եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում սահմանված հասկացություններին համապատասխանեցնելու, օրենսգրքի որոշ հոդվածների հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ, քանի որ ստուգումների հետեւանքով հայտնաբերված ոչ բոլոր խախտումներն է հնարավոր արձանագրել եւ կիրառել համապատասխան տույժեր:Սահմանված նվազագույն տույժը նվազագույն աշխատավարձի քսանապատիկն է, իսկ տեսուչներին վերապահված է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի, տասներեքապատիկի կամ տասնհինգապատիկի չափով տույժեր նշանակելու իրավունք: Պարոն Խաչատրյանն արձանագրում է, որ օրինագծի ընդունումը կնպաստի բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի կառավարման մարմնի, հողօգտագործող տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների փոխհարաբերությունների կարգավորմանը եւ բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության լիազորությունների իրականացմանը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ երկու օրինագծերն էլ կընդգրկվեն ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Ք ննարկվեց ին ՀՀ նախագահի առաջարկությամբ ԱԺ վերադարձված «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը: ՀՀ նախագահի առաջարկությամբ` պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումները օրենսդրությանը հակասելու դեպքում կարող են բողոքարկվել դատական կարգով: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ կայացված որոշումների:

ԱԺ պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի մեկնաբանությամբ` թյուրիմացություն է տեղի ունեցել եւ ՀՀ նախագահի վավերացմանն ուղարկվել է օրենքի նախագծի սխալ տարբերակ: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի կարծիքով` դրույթի նենգափոխում է կատարվել:

ՀՀ նախագահի առաջարկությամբ` անկախ հանձնաժողովում ընդգրկվելու են համապատասխան գերատեսչությունների եւ հասարակության այլ անձինք: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը գտնում է, որ «հասարակության այլ անձինք» մասում անհրաժեշտ է ամրագրել` կարող են ընդգրկվել բացառապես ՀՀ քաղաքացիները: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ` եթե անկախ հանձնաժողովը ստեղծվելու է ՀՀ նախագահի հրամանագրով, ապա չի կարող անկախ լինել. այն նախագահին կից հանձնաժողով է: Գեւորգ Մհերյանը ընդգծեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով սահմանվում է միայն անկախ հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը: Նա նկատեց, որ հանձնաժողովի աշխատանքները կնպաստեն անկախության կայացմանը, քանի որ դատապարտյալի ճակատագիրը հետայսու որոշելու է ոչ թե մեկ անձը, այլ հանձնաժողովը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ ՀՀ նախագահի առաջարկությամբ ԱԺ վերադարձված «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը կընդգրկվեն ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգում:

«2005թ. նոյեմբերի 27-ին ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» եւ «2003թ. ՀՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրությունների ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» «Արդարություն» խմբակցության հեղինակած որոշման նախագծերը ներկայացրեց խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նշվեց, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում օրինական հանրաքվեի եւ ընտրությունների անցկացման հրամայականով, ընտրակեղծիքների կազմակերպիչներին եւ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Պարոն Դալլաքյանի հավաստմամբ` հանձնաժողովների ստեղծումը կանխարգելիչ դեր կունենա 2007-2008 թթ. ընտրությունների արդար եւ թափանցիկ իրականացման համար:

Հարակից զեկույցում պետաիրավական հանձնաժողովի նախագահՌաֆիկ Պետրոսյանը, ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը համարելով ժամանակավրեպ, նշեց, որ ընտրության արդյունքները վիճարկելու համար ամենաճիշտ տարբերակը ՍԴ դիմելն է:

Կառավարության եզրակացությունը որոշման նախագծերի առնչությամբ բացասական էր: Նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը որեւէ որոշում չկայացրեց:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Տեղեկացվեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը պայմանավորված են ՀՀ քրեական օրենսգրքով տնտեսական հանցագործությունների համար նախատեսված պատիժների վերանայման անհրաժեշտությամբ: Պարոն Օսիկյանի գնահատմամբ` հարկերից խուսափելու ձեւերի ու մեթոդների նկարագրությունը հնարավոր եւ նպատակահարմար չէ, ինչը խոչընդոտում է հարկերի վճարումից այլ եղանակներով դիտավորյալ խուսափողների արարքին քրեաիրավական գնահատական տալուն եւ հանցագործության պատժելիությունը անխուսափելի դարձնելուն: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման պահանջներով:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Երրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», իսկ երկրորդ ընթերցմամբ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 30 օրով հետաձգվեցին «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքումլրացում կատարելու մասին» օրինագծերը:

 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am