National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.06.2023
Հայ եւ արգենտինացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը
1 / 1

Հայ եւ արգենտինացի օրենսդիրները, հանդիսանալով համապատասխան բարեկամական խմբերի անդամներ, արգենտինացի օրենսդիրների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած առաջին այցի շրջանակում Երեւանում կայացած հանդիպումների արդյունքում ցանկություն են արտահայտում խթանել օրենսդրական, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող աշխատանքները՝ հետեւյալ հիմնական դրույթների հիման վրա.

- Մարդու իրավունքների հանդեպ հարգանք,

- Ժողովրդավարական համակարգերի ամրապնդում,

- Միջազգային վեճերի խաղաղ լուծում,

- Ագրեսիայի բացառման սկզբունք,

- Միջազգային խաղաղություն եւ անվտանգություն,

- Երկկողմ տնտեսական գործունեության խթանում,

- Մշակութային կապերի ամրապնդում,

- Արգենտինայում հայ համայնքի՝ համերաշխությանը միտված գործողությունների տեսանելիության մակարդակի բարձրացում: Այդ նպատակով եւ վեճերի լուծման հարցում եւս մեկ անգամ հանդես գալով երկխոսության եւ դիվանագիտության դիրքերից՝ ընդգծում են հումանիտար ճգնաժամի խորացումից խուսափելու նպատակով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կարեւորությունը, ինչպես նաեւ՝ 2020 թվականի ողբերգական ռազմական գործողություններից հետո որպես ռազմագերիներ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը:

Երեւան, Հայաստանի Հանրապետություն, 2023 թվական, հունիսի 2




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am