National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.05.2023
Կան ընկերություններ, որոնք հետաքրքրված են նավահանգստի օպերատորությամբ ու արտադրություն հիմնելով. Վահան Քերոբյան
1 / 2

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է Իրանի Չաբահարի նավահանգստում արդյո՞ք մեր Կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում սեփական նավահանգիստ ունենալու համար եւ արդյո՞ք սա ուղիղ կապ ունի Գյումրիում կառուցվող ցամաքային նավահանգստի հետ:

Վահան Քերոբյանը հայտնել է, որ վարչապետի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել, որի ղեկավարն ինքն է: Այն առաջիկա ամիսներին պետք է սկսի իր աշխատանքը:

«Գյումրու նավահանգստի մասով մրցույթի հաղթող է ճանաչվել հոլանդական ընկերությունը, որի հետ շուտով պայմանագիր կկնքվի: Շահագրգիռ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են նավահանգստի օպերատորությամբ ու արտադրություն հիմնելով»,- նշել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: