National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.06.2006
ՍԾՏՀ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի նախօրեին

Հունիսի 6-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի 34-րդ նիստը, որը նախագահում էր ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Պարոն Թորոսյանը ողջունելով նիստի մասնակիցներին եւ արդյունավետ աշխատանք մաղթելով` ներկայացրեց բյուրոյի 34-րդ նիստի օրակարգը:

Բյուրոյի անդամները հաստատեցին12 կետից բաղկացած օրակարգը.Բյուրոյի 34-րդ նիստի արձանագրությունը, ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի27-րդ լիագումար նիստի աշխատակարգը, ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի27-րդ լիագումար նիստի ընթացակարգային հարցերը, ՍԾՏՀ ԽՎ ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային տարբեր միջոցառումներում` 2006թ. հունիսից-նոյեմբեր ժամանակահատվածում, ֆինանսական հարցեր, որը ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ նախագահի տեղակալ Կոնստանտինուս Ագորաստոսը, ՍԾՏՀ ԽՎ գործունեության հաշվետվությունը: ՔննարկվեցինՍԾՏՀ ԽՎ մշտական հանձնաժողովի 27-րդ նիստի օրակարգի նախագիծը, ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի27-րդ լիագումար նիստի օրակարգի նախագիծը, Բյուրոյի 35-րդ նիստի անցկացման տեղը, օրը եւ օրակարգը, ինչպես նաեւ այլ հարցեր:

Այնուհետեւ տեղի ունեցավ ՍԾՏՀ մշտական հանձնաժողովի 27-րդ նիստը, որտեղ ընդունվեց նիստի օրակարգը, հաստատվեցին 2005 թվականի նոյեմբերի 22-ին Տիրանայում տեղի ունեցած մշտական հանձնաժողովի 26-րդ նիստի աշխատանքները:

Քննարկվեց նոր մանդատների հարցը. Խորհրդարանական վեհաժողովի` 2005 թ. աշնանային նստաշրջանից հետո խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունեցել Ուկրաինայում եւ Ադրբեջանում, որի արդյունքում Վեհաժողովի անդամ որոշ պատգամավորներ վայր էին դրել իրենց մանդատները այլ պաշտոններ ստանձնելու կապակցությամբ եւ փոխարինվել նոր պատգամավորներով: Որոշ փոփոխություններ էին տեղի ունեցել նաեւ Հունաստանի, Ռումինիայի եւ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունների կազմում:

Հանձնաժողովը լսեց նաեւ 2005 թ. նոյեմբերից մինչեւ 2006 թվականի հունիսը միջազգային տարբեր միջոցառումներին մասնակցած ՍԾՏՀ ներկայացուցիչների հաշվետվությունները:

Քննարկվեցին Վեհաժողովի նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները, բյուջետային վճարների ընթացքը, 2007 թ. ՍԾՏՀ բյուջեի նախագիծը:

ՍԾՏՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտինոս Ագորաստոսը տեղեկացրեց, որ Խորհրդարանական վեհաժողովի` 2005 թ. նոյեմբերի 24-ին Տիրանայում կայացած նիստում միաձայն որոշվել է 2007 թ. հունվարի 1-ից եվրոն ընդունել որպես բյուջետային վճարամիջոց` մինչ այդ գործող ԱՄՆ դոլարի փոխարեն:

Նիստի նախագահող, Ազգային ժողովի նախագահՏիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային (28-րդ) նստաշրջանը տեղի կունենա 2006 թվականի նոյեմբերի 21-ին Բաքվում եւ հրավերի համար շնորհակալություն հայտնեց ադրբեջանական պատվիրակությանը:

Հունիսի 6-ինկայա ցավ նաեւ ՍԾՏՀ ԽՎ տնտեսական,առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը` հանձնաժողովի փոխնախագահ Անդրիան-Սիրոժա Միխեյի նախագահությամբ: Օրակարգում «Թռնչագրիպի դեմ պայքարում Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության» մասին հանձնարարականի նախագիծն էր:Այն շրջանառության մեջ էր դրվելհանձնաժողովի փոխնախագահ, Վրաստանի պատվիրակ Դավիթ Սագանելիձեի նախաձեռնությամբ` այս տարի մարտին Բուխարեստում անցկացված` տնտեսական,առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի26-րդ նիստում: Հանձնարարականի նախագիծն արտահերթ նիստում ներկայացրեցռումինական պատվիրակության ներկայացուցիչ Միրչա Չոպրագան: Փաստաթղթում նշվում է, որ ՍԾՏՀ ԽՎ-ն գիտակցում է թռչնագրիպիտարածման վտանգը եւթռչնագրիպի դեմ արդյունավետ պայքարի հաջողության նախապայման դիտարկում Սեւծովյան տարածաշրջանի երկրների համագործակցությունը: Նախագծով դրական են գնահատվում համաճարակի դեպքում օպերատիվ եւ արդյունավետ գործելու համար հատուկ կառավարական հանձնաժողովներեւՌումինիայում թռչնագրիպի ուսումնասիրման միջազգային կենտրոն ստեղծելուուղղությամբ արվող քայլերը: Այս գործընթացում, ըստ ներկայացված փաստաթղթի, կարեւորվում է ազգային խորհրդարանների դերը:Այս ամենը հաշվի առնելով`խորհրդարանական վեհաժողովը հանձնարարում էՍԾՏՀ անդամ-երկրների խորհրդարաններին ու կառավարություններին բնակչությանն ապահովել թռչնագրիպի իրական վտանգի մասին տեղեկատվությամբ,բնակչությանը թռչնագրիպի դեմ պայքարի կանոնները պահպանելու կոչ անել,համագործակցությունը խորացնելմի շարք կազմակերպությունների հետ,անդամ-երկրներում ապահովել փորձի եւ կադրերի փոխանակում, գնահատելթռչնագրիպի տնտեսական հետեւանքները: Առաջարկվում է այս հանձնարարականը քննարկելՍԾՏՀ արտգործնախարարներիխորհրդում:

Փաստաթուղթը, ձայների մեծամասնությամբ, ընդունվեց հանձնաժողովում:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am