National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.05.2023
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 4

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 18-ին ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն: 
  
Ջերմորեն ողջունելով հյուրերին` Շալվա Պապուաշվիլին իր գոհունակությունն է հայտնել երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորված համագործակցության, համատեղ նիստի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: Նա կարեւորել է նաեւ բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը: 
  
Սարգիս Խանդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել Շալվա Պապուաշվիլիին, մանրամասներ ներկայացրել մայիսի 17-ին կայացած համատեղ նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահի խնդրանքով մանրամասներ են ներկայացվել մայիսին կայացած վաշինգտոնյան եւ բրուսելյան հանդիպումներից: 
  
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայ-վրացական բազմոլորտ համագործակցության օրակարգային այլ հարցեր եւս`  քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am