National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.05.2023
Խորհրդարան են այցելել Շառլ Ազնավուրի անվան քոլեջի ուսանողները
1 / 10

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մայիսի 17-ին խորհրդարանում հյուրընկալել է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքը, ծանոթացրել պատգամավորների գործունեության հետ:

Ուսանողներն ուղղել են իրենց հուզող կարեւոր հարցերը, հետաքրքրվել կրթական ծրագրում փոփոխություններով: Երիտասարդների հարցերը եղել են ՀՀ ու տարածաշրջանային անվտանգության, կանանց եւ աղջիկների` ՀՀ ԶՈՒ-ում ներգրավվածության վերաբերյալ:

Ուսանողները մտահոգություն են հայտնել նաեւ կրթական համակարգից Հայոց եկեղեցու պատմության դասագրքերի հանման վերաբերյալ: Պատգամավորը նշել է, որ եկեղեցու եւ կրոնի վերաբերյալ գիտելիքները, թեկուզ ոչ առանձին առարկայի շրջանակում, անպայմանորեն կլրացվեն Հայոց պատմության դասաժամերի ընթացքում:

Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է ուսանողների մասնագիտական ճյուղերով, հորդորել հետագայում աշխատել եւ գործունեություն ծավալել հայրենիքում` ՀՀ-ում զարգացնելով մշակութային ոլորտը:

Նա ողջունել է ուսանողների ակտիվությունը եւ կոչ արել ապագայում նույնպես մասնակցություն ունենալ պետության կառավարման գործում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am