National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
05.06.2006
Օգնել մարդկանց` գտնելու իրենց մերձավորներին

Հունիսի 5-ին ՀՀ  ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովիՀայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պարոն Պլատվոյետի տարածաշրջանային այցի արդյունքում նախապատրաստվելիք զեկույցին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց հարցի քննարկումը մարդասիրական հարթության վրա եւ քաղաքական շահարկումներից զերծ պահելը` խնդիր ունենալով հնարավորինս օգնել մարդկանց պարզելու պատերազմի ժամանակ եւ հետագայում անհայտ կորած իրենց մերձավորների ճակատագիրը: Գոհունակություն հայտնելով, որ պարոն Պլատվոյետը հանդիպել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին, պարոն Թորոսյանը առաջարկեց այցելել Լեռնային Ղարաբաղ եւ եռակողմ ձեւաչափով աշխատանքային խումբստեղծել` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչներից, ովքեր անմիջականորեն միմյանց հետ աշխատելով` կկարողանան օգնել կորած անձանց որոնումներին:

Համաձայնելով այս առաջարկին` պարոն Պլատվոյետը նշեց, որ նախատեսում է իր զեկույցում առաջարկել կողմերին` այս խնդիրներով զբաղվող կազմակերպությունների մակարդակով համագործակցություն սկսել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանիմիջխորհրդարանական հարաբերություններին. ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցության, որ տարբեր ձեւաչափերով արդեն իսկ իրականացվում է` հանդիպումները միջազգային կառույցներում, Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության շրջանակներում, քանի որ կարեւորվում է փոքր քայլերով, փոքր լուծումներով մեծ հարցերի լուծումների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծումը:Պարոն Թորոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ցավոք սրտի, ադրբեջանական մամուլում հաճախ կեղծ լուրեր են տարածվում անհայտ կորածների նկատմամբ հայերի կողմից գործադրված դաժան վերաբերմունքի մասին, ինչը խորացնում է ատելությունը, մինչդեռ ԵԽԽՎ 1416 բանաձեւը կոչ է անում զերծ մնալ ատելության քարոզից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք կարեւորություն ունեցող նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am