National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2023
Ավանդական մեթոդներով գյուղատնտեսություն վարելը խնդրահարույց է դառնում. Գնել Սանոսյան
1 / 2

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքների ու հարակից գյուղերի գյուղացիական տնտեսությունների ջրազրկման վտանգով:

«Ջրօգտագործող ընկերություններին բավարար տեխնիկա ենք տրամադրել, որպեսզի հնարավոր աշխատանք կատարեն եղած առուների մաքրման համար, որ ջրի կորուստները նվազեցնենք»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նշել է, որ գերատեսչությունն այդ ուղղությամբ ահռելի աշխատանքներ է կատարում, բայց խոստովանել է, որ դա բավարար չէ:

«Մի կողմից համակարգը շատ մեծ քայքայվածություն ունի, խնդիրը լուրջ է, մեծ ներդրումներ է պահանջում, մյուս կողմից էլ կլիմայական պայմաններն ամիս-ամիս փոխվում են՝ բացասական առումով: Ավանդական մեթոդներով գյուղատնտեսություն վարելը խնդրահարույց է դառնում»,- հավելել է նախարարը:

Մանրամասները` տեսանյութում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am