National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.05.2023
Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը
1 / 3

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի եւ հաստիքների թվով պայմանավորված, մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով` առաջարկվում է հստակեցնել նաեւ պարտադիր վերապատրաստման` հինգ տարին մեկ լինելու հանգամանքը: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` ԱԺ մայիսի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը:

Նշվել է նաեւ, որ իրականացված վերլուծության համաձայն համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների շուրջ 65 տոկոսը պաշտոնավարում է անորոշ ժամկետով պայմանագրերի հիման վրա, ինչը չի բխում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից եւ անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում: Փոխնախարարը հայտնել է, որ մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը նման պայմանագրերով գործող տնօրենները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց, այլապես կդադարեցվեն նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը:

Առաջարկվում է նաեւ հանել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոխնախարարից հետաքրքրվել է` հնարավո՞ր է լինեն դեպքեր, որ նախադպրոցական հաստատություն հաճախելու համար մերժեն այն երեխային, որը հաշմանդամություն ունեցող է կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի:

Փոխնախարարը պարզաբանել է, որ որեւէ նախադպրոցական ուսումնական հաստատություն իրավունք չունի մերժելու որեւէ երեխայի, քանի որ նախորդ տարվանից արդեն իսկ ներդրված է համընդհանուր ներառական կրթությունը նախադպրոցական մակարդակում: «Սակայն օրենքի այս նախագծում առաջարկվող կարգավորումները հնարավորություն են տալու առավել համակարգված ապահովել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, այդ թվում` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջոցով: Նաեւ ընդլայնվել եւ հստակեցվել է, թե ով կարող է համարվել կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա` ընդգծելով, որ դա կարող է լինել ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլեւ ցանկացած երեխա, որը հայտնվել է այս կամ այն դժվարին իրավիճակում»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Բաբայանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am