National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.05.2023
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ
1 / 6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից  ի վեր հայ-արգենտինական հարաբերությունների ներկա մակարդակը:

«Մեզ համար Արգենտինան բարեկամ երկիր է. երկկողմ կապերի զարգացման գործում մեծ է Արգենտինայում ապրող մեծաթիվ հայ համայնքի դերակատարությունը»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Արգենտինայի Սենատի, Պատգամավորների պալատի եւ Հայաստանի Ազգային ժողովի բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է առեւտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը:

Սարգիս Խանդանյանը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ կապերը խորն են: Ըստ Մարիանո Վերգարայի` Արգենտինայում հասարակությունը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով:

Նշվել է, որ շուտով Հայաստան  կժամանի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am