National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.04.2023
Հանձնաժողովին են ներկայացվել «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացված մոնիտորինգի արդյունքները
1 / 8

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողության լիազորությունների, այդ թվում` օրենսդրության կիրարկման մոնիտորինգ:

Դրա վերաբերյալ զեկույցն ապրիլի 26-ին ներկայացվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին: Ծրագրի փորձագետ Արմեն Խուդավերդյանն անդրադարձել է զեկույցում ներառված առաջարկություններին, դրանց իրացման հնարավորություններին: Զեկուցողը տեղեկացրել է, որ մասնավորապես, առաջարկվել է տեսչական մարմինների տեսուչների բարեվարքությունը բարելավելու նպատակով անցկացնել վերապատրաստման դասընթացներ:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, կարեւորելով մոնիտորինգի արդյունքները, նշել է, որ զեկույցում ի հայտ են եկել բոլոր Տեսչական մարմիններին առնչվող խնդիրներ:

Նա նպատակահարմար է համարել  կազմակերպել քննարկում` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, տեսչական մարմինների  աշխատանքը համակարգող գրասենյակի եւ տեսչական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի` կան առաջարկներ, որոնք ընդունելի են եւ վերաբերում են շահերի բախման բացառմանը, տնտեսվարողների մոտ ստուգումների կազմակերպման ժամանակացույցի հստակեցմանը: Որոշ առաջարկների մասով էլ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա:
 

Կարեւորելով քննարկումը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման զեկույցները հնարավորություն են տալիս օրենսդրական փոփոխությունների միջոցով կարգավորել առաջացած խնդիրները:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am