National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.06.2006
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կենսագրությունը

Տիգրան Սուրիկի Թորոսյանը ծնվել է  1956 թ. ապրիլի 14-ին, Երեւանում:

1973-1978 թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978 թթ., Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով, ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների եւ ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ եւ 1978 թվականից աշխատանքի է անցել Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտականինստիտուտում որպես ինժեներ, ապա` առաջատար ինժեներ: 1988-1995 թթ. աշխատել է որպես ենթաբաժնի պետ եւ առաջատար գիտաշխատող: 1990 թ. պաշտպանել է թեզ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Հեղինակ է 10 գյուտերի եւ ավելի քան 30 գիտական աշխատանքների:

1996-1998 թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998 թթ.` Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր: Հեղինակ է ավելի քան երկու հարյուր վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են տարբեր պարբերականներում եւ ժողովածուներում:

1999 թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձեւավորել էին Հանրապետական կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը: 1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,2001-2003 թթ.`Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:

2003 թ. մայիսի25-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, իսկ 2003 թ. հունիսի 12-ին` Ազգային ժողովի փոխնախագահ: 2003 թվականից Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

2004 թ. ընտրվել է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006 թ.` ԵԽԽՎ անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների եւ պարտավորությունների կատարումը վերահսկող(մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ է:

1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ է,1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից` ՀՀԿ փոխնախագահ:

2006 թ. հունիսի 1-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի դուստր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am