National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.04.2023
Հնարավո՞ր է սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին փոխանակել հայ գերիների հետ. Վիլեն Գաբրիելյանի հարցը` վարչապետին
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է ապրիլի 10-ին ՀՀ տարածքում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանական զինծառայողին հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությամբ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ զինծառայողը համածառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից` մյուս համածառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով եւ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: «Մեր` միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի կերպով չենք կարող նրան վերադարձնել»,- պարզաբանել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ, ըստ ստացված տվյալների, երկրորդ զինվորը, որը դեռեւս փնտրվում է, ուզում է վերադառնալ Ադրբեջան:

Մանրամասները` տեսանյութում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am