National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.04.2023
Խորհրդարանը քննարկել է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
1 / 4

Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած` ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագիրը:

Աննա Վարդապետյանի խոսքով 2023 թվականի մարտի 31-ին` ժամը 10:05-ին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի, Վիգեն Խաչատրյանի եւ Ալխաս Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Գեղամ Նազարյանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11:15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, այն է` նիստը նախագահող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի` Արծվիկ Մինասյանի կողմից քննարկման թեմայից շեղվելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու եւ քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով, սեփական առավելություններն ընդգծելու ցանկությամբ, Մհեր Սահակյանը ցուցադրաբար հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին եւ ներկաների նկատմամբ անհարգալից, ինչպես նաեւ իրավական, այդ թվում` «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով ամրագրված նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել: Նա համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին` հանձնաժողովի փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վլադիմիր Վարդանյանին եւ աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին` պատճառելով առողջության թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով` ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին եւ ստորին կոպերի արյունազեղումների ձեւով:

Երեւան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել: Այնուհետեւ Աննա Վարդապետյանը ներկայացրել է տուժող Վլադիմիր Վարդանյանի, վկաներ Վիգեն Խաչատրյանի, Ալխաս Ղազարյանի, Արփինե Դավոյանի եւ Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքները: Նա նշել է, որ բոլորն էլ փաստել են, թե փակ քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը ներկաներից որեւէ մեկին նկատողություն չի արել, չի հնչել վիրավորական արտահայտություն:

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Գեղամ Նազարյանի ցուցմունքներին, առերես հարցաքննություններին: Նրանք իրենց ցուցմունքներում փաստել են, որ Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ ձեւով քայլել է դեպի Մհեր Սահակյանը: Սակայն միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը եւ վերջինիս պատժելու պատրաստակամություն հայտնել:

Նշվել է, որ տեղի է ունեցել դեպքի վայրի զննություն եւ դատաբժշկական փորձաքննություն: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարվել է հանձնել արյան նմուշ` թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաեւ ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով:

«Դատաբժշկական եզրակացության համաձայն Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի եւ օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, պատճառվել են բութ, կոշտ առարկայով»,- ասել է Աննա Վարդապետյանը:

Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը, եւ ցուցմունք տվել այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքային շրջանի մարմնական վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված եւ դատաբժշկական փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձեւով:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եզրափակելով` միջնորդել է խորհրդարանին տալ համաձայնություն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Դատախազի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է սպառնում ընդդիմադիր պատգամավորին, եթե ԱԺ-ն իրեն զրկի պատգամավորական անձեռնմխելիույթունից:

«Մհեր Սահակյանի՝ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ արածը ոչ մեծ ծանրության հանցագործություն է, նոր քրեական օրենսգրքով նրա նկատմամբ ազատազրկման պատժատեսակ կիրառել կատեգորիկ թույլ չի տրվում, կիրառելի է հանրային աշխատանքն ու տուգանքը»,- պատասխանել է գլխավոր դատախազը:

Ըստ զեկուցողի՝ երրորդ կողմը՝ Եղիշե Կիրակոսյանը, եւս ցուցմունքում նշել է, որ նիստի ընթացքում իր ուշադրությունը սեւեռվել է Մհեր Սահակյանի վարքագծի վրա. ընդդիմադիր պատգամավորն ագրեսիվ ու անսպասելի պահվածք է ունեցել:

«Դեպքի զննությամբ պարզ է դարձել, որ Մհեր Սահակյանն է քայլ արել դեպի Վլադիմիր Վարդանյանն ու հարվածել նրան: Վլադիմիր Վարդանյանի աթոռի վրա դեռ արյան հետքեր կան»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Պատգամավոր Արփինե Դավոյանն էլ հետաքրքրվել է, թե ինչու է Մհեր Սահակյանը հրաժարվել դատաքիմիական փորձաքննություն հանձնել:

«Դատաքիմիական փորձաքննության նմուշ չտալն անձի իրավունքն է, որեւէ դատավարական գործիքակազմ չկա նրան հարկադրելու: Պատճառը հայտնի չէ, որպես փաստ ընդունել ենք եւ արձանագրել»,- նշել է գլխավոր դատախազը:

Խնդրի վերաբերյալ հարցեր են ուղղել դատախազին նաեւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Իր ելույթում պատգամավոր Մհեր Սահակյանը կարծիք է հայտնել, որ կուսակցական խմբային շահերից դրդված խեղաթյուրվում է իրականությունը, գործում են երկակի ստանդարտներ, տիրում է իշխանական անպատժելիության մթնոլորտ, իրականացվում են անսկզբունք, անընդունելի արարքներ: Խոսելով միջնորդագրի վերաբերյալ՝ պատգամավորը նշել է, որ համաձայն չէ իր արարքներում խուլիգանության հանցակազմի մասով մեղադրանքին: «Հավաստիացնում եմ, որ իմ արարքներում խուլիգանությունը՝ որպես օբյեկտիվ երեւույթ, եւ խուլիգանական դրդումը՝ որպես սուբյեկտիվ երեւույթ, բացակայում են, իսկ հարվածը հասցվել է բացառապես անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը եւ շեշտել՝ եթե պաշտպանությունը սահմանն անցել է, ապա պատրաստ է պատասխան տալ՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում: «Որ տպավորություն չստեղծվի, թե թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, գործըներներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ միջնորդագրին, քանի որ շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»,- ասել է Մհեր Սահակյանը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ վերջին նիստում պատգամավորները հայտարարություններով են հանդես եկել: 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը գումարված լրացուցիչ նիստում նշել է, որ ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից սադրիչ գործողությունների հետեւանքով այժմ Հայաստանի սահմաններում հանգիստ չէ: ԱԺ փոխնախագահը ՀՀ զինված ուժերին եւ զինվորներին զորակցության խոսքեր է հղել՝ ուժ եւ կորով մաղթելով նրանց մեր հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում: Նիստը վարողն առաջարկել է օրակարգային հարցերին անդրադառնալ վաղվա նիստում:

Ազգային ժողովն աշխատանքը կշարունակի ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-ին:


04.06.2024
Քննարկվել է «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը
Յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասար վերաբերմունքի ու իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների իրականացման հավասար հնարավորություններ ապահովելը, ինչպես նաեւ յուրաքանչյուր անձի նկատմամբ խտրականության կանխարգելումն ու խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությունը մեր, նաեւ իշխող խմբա...

04.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: «Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթ...

04.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի եւ Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի եւ Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտ...

04.06.2024
Քննարկվել է ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թվականին Ֆինանսների նախարարության իրավասության ներքո իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ ուղղված են եղել գնումների, մակրոտնտեսական, հարկային, մաքսային քաղաքականության, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի գործունեության բնագավառներում համագործ...

04.06.2024
ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ներկայացվել է 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 4-ին շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու Ֆինանսա...

04.06.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Քննարկվել են Հ...

04.06.2024
Ալեն Սիմոնյանը Սլովենիայում հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հաստատված հարաբերությունները՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտությ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Նախագծով լրացվում են «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի հասկացությունները
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորու...

04.06.2024
Գործադիրն առաջարկում է սահմանել էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծով լրացվում են օրենքի մի շարք հասկացություններ. կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, որը հնարավորություն կտա արտասահմանյան գրադարանները համալրել հայե...

04.06.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դես...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am