National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.04.2023
Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ. Սարգիս Խանդանյան
1 / 5

Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ: Նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 7-ին Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ հանդիպմանը:

Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հարցում Սարգիս Խանդանյանը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը:

Խոսելով երկկողմ փոխգործակցությունից՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ:

Կողմերը փաստել են, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում առանձնահատուկ է բրազիլահայ համայնքի դերակատարությունը: Նշվել է, որ համայնքը նշանակալից ներդրում ունի Բրազիլիայի հասարակական կյանքում:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին՝ Սարգիս Խանդանյանը փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Սակայն ներկայումս անվտանգության մակարդակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ փխրուն: «Ավելի քան 3 ամիս է՝ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին»,- ընդգծել է պատգամավորը: Նա նշել է, որ Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Խնդրի հանգուցալուծման հարցում կարեւորվել է միջազգային գործընկերների դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիո Վազ Պիտալուգան նշել է. «Բրազիլիան հետաքրքրված է խորացնելու միջխորհրդարանական երկխոսությունը Հայաստանի հետ»:


05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի 5-ին՝ ժամը 12:30-ին, 214 սրահում: Հունիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, 114 սրահում նիստ կգումարի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Հունիսի 7-ին՝ ժամը 10...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am