National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.04.2023
Կսահմանվեն Հակակոռուպցիոն կոմիտեում կարգավարական վարույթների իրականացման առավել գործուն եւ արդյունավետ իրավակարգավորումներ
1 / 2

Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ կարգավորումներ նախատեսելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում նշել է, որ գործող օրենքում սահմանված չէ կարգապահական վարույթների իրականացման հստակ կարգը, վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ չկան կարգավորումներ, սահմանված չեն վարույթի իրականացման ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի իրավունքները:

Քննարկմանը ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է կոմիտեում ձեւավորել կարգապահական հանձնաժողով, որը բաղկացած կլինի 8 անդամից: Առաջարկվում է ապահովել կարգապահական հանձնաժողովի ներառական կազմը, որում կընդգրկվեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` նախագահի ընտրությամբ, վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման մեկ ծառայող, գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, ՄԻՊ-ի կողմից ներկայացված մեկ իրավաբան գիտնական եւ վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչ:

Փոխնախարարը նշել է, որ հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով: Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից նախատեսվել են առանձնահատուկ կարգավորումներ: Մասնավորապես, սահմանվել է, որ հանձնաժողովի առաջին կազմի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մեկ` ՄԻՊ-ի կողմից ներկայացված տեղակալը պետք է լինի իրավաբան գիտնական: Ամրագրվել է, որ վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչները պաշտոնավարելու են 2 տարի ժամկետով, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ինչպես նաեւ գլխավոր դատախազի ներկայացրած դատախազը` 1 տարի ժամկետով: Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը 1 տարի է:

Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը գործելու է հասարակական հիմունքներով: Փոխնախագահի խոսքով նախագծով հստակեցվել է կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգը: Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն իրականացվելու է երկու փուլով. նախնական ուսումնասիրություն եւ բուն կարգապահական վարույթ: Վերջինիս իրականացման համար առաջարկվել է սահմանել հստակ ժամկետ` 1 ամիս: Սահմանվել են նաեւ կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման երաշխիքներ: Նախատեսվել են շահերի բախման կարգավորումներ` հնարավոր դեպքերը կանխելու եւ բացառելու համար: Ամրագրվել են հանգամանքներ, որոնց առկայության դեպքում հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել հանձնաժողովի գործունեությանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվում են Հակակոռուպցիոն կոմիտեում կարգավարական վարույթների իրականացման առավել համապարփակ, գործուն, արդյունավետ իրավակարգավորումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված օրենքի նախագծին:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ու կից օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am