National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.04.2023
Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն՝ ՀՀ-ն 2022 թ. բարելավել է դիրքերը՝ 180 պետությունների շարքում զբաղեցնելով 51-րդ տեղը. ՀՌՀ նախագահ
1 / 3

Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն ՀՀ-ն 2022 թվականին բարելավել է իր դիրքերը եւ 180 պետությունների շարքում զբաղեցնում է 51-րդ տեղը: Այս մասին ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 4-ի նիստում քննարկվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

«2022 թվականին հանձնաժողովի կարգավորման ներքո գործող մեդիաները գործել են ազատ, անկախ, առանց պետության կողմից միջամտության»,- ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ հանձնաժողովը գրավոր դիմել է բոլոր հեռարձակողներին՝ տեղեկանալու, թե արդյոք եղել են ճնշումներ իշխանության տարբեր ճյուղերի կամ պետական ինստիտուտների կողմից: Ըստ Տիգրան Հակոբյանի՝ գրեթե ոչ մի հեռարձակող բողոք չի ներկայացրել՝ բացառությամբ երեք հեռարձակողի: Նա ներկայացրել է, մասնավորապես, միայն մեկ՝ «Շարկ» ՍՊԸ-ի՝ «5-րդ ալիքի» բողոքը:

«5-րդ ալիքը» հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել «խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների պահվածքի վրա, որոնք լրագրողների հարցադրումներին արձագանքում են զայրույթով, օգտագործում են զրպարտության տարրեր պարունակող վիրավորական հռետորաբանություն»:

«Հանձնաժողովի համար եւս նկատելի են ԱԺ որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսեւորումներ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ: Բայց այդուհանդերձ, այդպիսի դրսեւորումները բնականոն եւ համատարած բնույթ չեն կրում, եւ կարծում ենք, որ սա շտկելի խնդիր է»,- ասել է Տիգրան Հակոբյանը՝ ընդգծելով, որ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմինների ներկայացուցիչները պետք է ցուցաբերեն առավելագույն հարգանք եւ զսպվածություն լրագրողների նկատմամբ, բացառեն կանխակալ եւ կողմնակալ վերաբերմունքը լրագրողների մասնագիտական կարողությունների եւ հմտությունների առնչությամբ:

Անդրադառնալով հանձնաժողովի գործունեության անկախությանը, թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը՝ Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ հանձնաժողովը գործում է անկախ:

Նա խոսել է մեդիաոլորտի զարգացման համար խոչընդոտներ առաջացնող օրենսդրական բացերի մասին՝ մասնավորապես նշելով, որ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մի մասը վերաբերում է հանձնաժողովին վերապահված գործառույթներին, իսկ մյուս մասը՝ մեդիաոլորտին:

Հաշվետու տարում հանձնաժողովը գումարել է 55 նիստ, ընդունել 149 որոշում:

Հանձնաժողովի ջանքերի եւ վերահսկողական գործառույթների արդյունքում աճել է հայերեն լեզվով հաղորդումների քանակը: Այսօր հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթի հեռուստաընկերություններում 80 տոկոսից ավելի հաղորդումները հեռարձակվում են հայերեն լեզվով. չորս տարի առաջ այն կազմել է 55-56 տոկոս, աճել է նաեւ սեփական հաղորդումների քանակը: Ընդգծելով տեղական հեռարձակումների կարեւորությունը՝ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին ՀՀ բոլոր մարզերն ունեն սեփական հեռուստահեռարձակում, գրեթե բոլոր մարզերում ապահովված է  տեղական ռադիոհեռարձակում: Տեխնիկական վերազինման արդյունքում հանձնաժողովը հնարավորություն ունի իրականացնելու արդյունավետ մշտադիտարկում:

Պատգամավորների հարցերը վերաբերել են մեդիագրագիտությանը, տեղեկատվական հոսքերի անվերահսկելիության դեմ պայքարին, ստվերային ֆինանսավորումը կանխարգելելուն ուղղված գործիքակազմ մշակելուն, հեռուստաընկերությունների լիցենզավորմանը, էթիկայի կանոնագրքի բովանդակությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am