National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.04.2023
Խորհրդարանում հյուրընկալվել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը
1 / 7

Խորհրդանշական է, որ ձեր այցը մեր երկիր տեղի է ունենում Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այս տարիների ընթացքում Հայաստանը եւ Սլովակիան զարգացրել են հարաբերությունները, սակայն մի շարք բնագավառներում առկա է չօգտագործված ներուժ: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակության հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպման ընթացքում:

Կարեւորելով Սլովակիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունը` Սարգիս Խանդանյանը նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ գործակցության ընդլայնմանը: Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հայ-սլովակյան փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Սարգիս Խանդանյանին ընդունելության եւ Հայաստան այցելելու հրավերի համար: Մարիան Քերիի խոսքով Սլովակիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Հյուրը նշել է, որ 2020 թվականին Հայաստանում Սլովակիայի ներկայացուցչության բացումը նպաստել է նաեւ երկկողմ առեւտրային կապերի զարգացմանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը եւ դրա հետեւանքով 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար եւ պարենային խնդիրներին: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին` պատգամավորը փաստել է, որ այն մեղմվել է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացման շնորհիվ: Մարիա Կարապետյանն ընդգծել է միջազգային դիտորդական առաքելության առկայության անհրաժեշտությունը նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել սլովակ գործընկերներին` Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին, հայ ռազմագերիների ապօրինի պահմանը եւ ԼՂ հակամարտությանը վերաբերող այլ խնդիրներ հասցեագրող բանաձեւեր ընդունելու համար:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am