National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.04.2023
Կարեւոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը Բաքվի վրա` դադարեցնելու հակահայ քաղաքականությունը եւ էթնիկ զտումը. Արծվիկ Մինասյան
1 / 8

Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Սլովակիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունն էական դեր կխաղա հայ-սլովակյան երկկողմ օրակարգի առաջխաղացման գործում, եւ բարեկամական խմբերը կկարողանան վճռորոշ դեր ունենալ այդ հարցում: Ընդունելով Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը` այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել Մարիան Քերիի անձնական ներդրումը Սլովակիայի խորհրդարանում 2020-2021 թթ. ԼՂ հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման գործում: Դրանցով Ադրբեջանից պահանջվում էր ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը: «Ցավոք, մինչ օրս Ադրբեջանի ռազմական հանցագործությունները շարունակվում են մարդկության դեմ»,- շեշտել է պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության քարտուղարը բարձր է գնահատել Սլովակիայի աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ԵՄ դիրքորոշման ձեւավորման, ինչպես նաեւ` Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցերում: Նրա խոսքով այս առաքելությունը պետք է դիտարկվի Հայաստանի անվտանգության ապահովման, այլ ոչ թե տարածաշրջանում Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների համատեքստում:

Արծվիկ Մինասյանը հյուրերին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, նշել, որ Ադրբեջանը հրապարակային արհամարհում է միջազգային հանրության կարծիքը, չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ըստ նրա` Ադրբեջանի այս գործողությունները կոպտորեն խախտում են ոչ միայն եվրոպական արժեքները, այլ նաեւ եռակողմ հայտարարության դրույթները: «Կարեւոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը Բաքվի վրա` դադարեցնելու հակահայ քաղաքականությունը եւ էթնիկ զտումը»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը եւ հավելել, որ Ադրբեջանը ոչ միայն ԼՂ բնակչության նկատմամբ է ագրեսիա դրսեւորում, այլ օկուպացրել է ՀՀ տարածքներ:

Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկու երկրների քաղաքական երկխոսության դինամիկան, կարեւորել խորհրդարանական փոխգործակցությունը, փոխայցերի անհրաժեշտությունը: Խոսելով միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության մասին` Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ պետք է ջանքեր գործադրել այդ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ: «Լավագույն օրինակը Եվրախորհրդարանի սլովակ պատգամավորների հետ մեր աշխատանքն էր ՀՀ եւ ԼՂ վերաբերյալ կարեւոր բանաձեւերի ընդունման ժամանակ»,- ասել է նա:

Սլովակիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենք տեղեկացված են Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով ստեղծված դժվարին իրավիճակի, ադրբեջանական կողմի` բնապահպանական խնդիրների մասով կեղծ հայտարարությունների մասին: Ըստ նրա` հայ-սլովակյան բարեկամական հարաբերությունների հաստատումն է նաեւ այն, որ իրենց խորհրդարանում քննարկումների ժամանակ սուր մոտեցումներ են հնչում Ադրբեջանի գործունեության հետ կապված: Մարիան Քերին գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ Եվրոպական միությունը ձգտում է դառնալ երրորդ կողմ` նպաստելով այս հակամարտության ժամանակին եւ ճիշտ հանգուցալուծմանը:

Ապրիլի 4-ին կայացած հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Արման Եղոյանը, Թագուհի Ղազարյանը եւ Գառնիկ Դանիելյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am