National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.05.2006
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարգեւատրվեց «Պետրոս Մեծ» շքանշանով

  Մ այիսի 19-ին ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում կայացավ մրցանակաբաշխության արարողություն, որին մասնակցում էին Ազգային ժողովի, կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ եւ այլք:

Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, կարեւորելով «Անվտանգության, պաշտպանության եւ օրինականության պաշտպանության ակադեմիայի» համառուսական կազմակերպության դերը հայրենի եւ համաշխարհային գիտության զարգացման գործում, ընդգծեց, որ ակադեմիայի անդամներն ուսումնասիրում են ազգային էկոնոմիկայի անվտանգության, համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի, քաղաքական անվտանգության եւ այլ հիմնախնդիրներ:

«Անվտանգության, պաշտպանության եւ օրինականության պաշտպանության ակադեմիայի» համառուսական կազմակերպության փոխնախագահ Վիկտոր Իվլեւը տեղեկացրեց, որ այն գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո եւ ԱՊՀ ութ երկրներում ունի մասնաճյուղեր:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման գործում ներդրման համար պարգեւատրվեց առաջին աստիճանի «Պետրոս Մեծ» շքանշանով: Առաջին աստիճանի «Ալեքսանդր Նեւսկի» շքանշանով պարգեւատրվեցին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, գեներալ Ժիրայր Խառատյանը եւ այլք: Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գիտության եւ կրթության բնագավառներում անուրանալի ձեռքբերումների համար արժանացավ «Լոմոնոսովի» անվան մրցանակի: 

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ողջունելով ակադեմիայի եւ ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ղեկավարությանը, շնորհակալություն հայտնեց պարգեւի համար: Նա հավաստիացրեց, որ ինքը եղել է եւ կլինի հայ-ռուսական   համագործակցության զարգացման  կողմնակից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am